"ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ ՄԻ ՆԺԱՐԻ ՎՐԱ ԴՆԵԼ ՈՒ ԱՍԵԼ` ԱՅՍՔԱՆ ԳՈՒՄԱՐ, ՈՒ ՔՈ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ԿԳՆԱ ԵԹԵՐ"

Արխիվ 12-16

"ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ ՄԻ ՆԺԱՐԻ ՎՐԱ ԴՆԵԼ ՈՒ ԱՍԵԼ` ԱՅՍՔԱՆ ԳՈՒՄԱՐ, ՈՒ ՔՈ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ԿԳՆԱ ԵԹԵՐ"

Երգիչ ԳՈՒԺԸ սոցցանցերում հրապարակել է իր նոր` թվով երրորդ "Օ՜հ" անունով տեսահոլովակը եւ յուրատեսակ մրցույթ հայտարարել: Մրցույթի բովանդակությունն այն է, որ յուրաքանչյուր օգտատեր կարող է տեսահոլովակը տեղադրել իր ֆեյսբուքյան էջում եւ ընկերների կողմից 100 ու ավելի share (կիսվել տեսահոլովակով) հավաքելու դեպքում ստանալ դրամական պարգեւ: Իսկ թե ինչո՞ւ որոշեց Գուժը գումարներ ծախսել մրցանակներ տալու համար եւ ոչ թե այդ գումարն առաջարկեց, ասենք, հեռուստաընկերություններին, տեսահոլովակը ամեն օր ցուցադրելու համար, "Իրավունքը" պարզեց նրանից.
"Ես հեռուստաընկերություններին երբեք գումարներ չեմ առաջարկել ու չեմ էլ պատրաստվում դա անել: Նույնիսկ ասեմ ավելին` եղել են դեպքեր, որ իրենք են պահանջել գումար, պարբերաբար տեսահոլովակս ցուցադրելու համար, ես այդ հեռուստաընկերություններ դրանից հետո էլ չեմ գնացել: Դա շատ ծավալուն թեմա է... Ուղղակի ասեմ միայն մի բան` չի կարելի բոլորին մի նժարի վրա դնել ու ասել` այսքան գումար ու քո տեսահոլովակը կգնա եթեր կամ չի գնա: Պետք է կարողանալ տարանջատել արվեստը "չարվեստից": Այն արտիստները, ովքեր ներկայացնում են արվեստ, կարելի է անել բացառություններ, ոչ թե դնել ու հավասարեցնել ռեստորանային հարսանյաց հանդիսությունների թեմաներով ու հատուկ պատվերով կոմերցիոն նպատակով արված երգերի հետ: Դա հեռուստատեսության համար մեկ սխալն է, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Իսկ ցանկացա հայտարարել մրցույթ, ուղղակի, որպեսզի մարդկանց էլ լինի հետաքրքիր, ու տեսահոլովակը դիտելու հետ մեկտեղ, նաեւ ինչ-որ տեղ ազարտ լինի":
Հավելենք, որ Գուժը նաեւ նոր` ձյունառատ տեսահոլովակի ռեժիսորն է: Իսկ տեսահոլովակում, ինչպես ասում է երգիչը, շատ ցուրտ պայմաններում, իսկական հերոսուհու կարգավիճակով նկարահանվել է սպորտային լրագրող եւ մեկնաբան Հռիփսիմե Ղազարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում