ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԱՍԽ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԻՆՈ ՄԵԾ ԷԿՐԱՆԻ ՎՐԱ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է 27 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԱՍԽ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԻՆՈ ՄԵԾ ԷԿՐԱՆԻ ՎՐԱ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է 27 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվող ամենամյա "Կինոաշուն" ազգային կինոյի ամիս" ծրագրի պատասխանատուներն այս տարի ցուցադրություններ են նախատեսել նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում: Ծրագրի հեղինակները կարեւորելով սահմանամերձ շրջանների նշանակությունն ու դերը մեր երկրի սահմանների ամրության գործում, այս տարի առաջին անգամ "Կինոաշնան" ցուցադրումների ցանկում ավելացրել են "սահմանապահ գյուղերը": Առաջին ցուցադրությունը նախատեսված էր հենց Արարատի մարզի Երասխ գյուղում: Պատերազմից տուժած ու դեռեւս լիովին չվերականգնված դպրոցի բակում այդ օրը գյուղի համար անսովոր իրարանցում էր: Աշակերտները տոնական տրամադրությամբ հավաքվել էին դպրոցի բակում` կինո նայելու: Երասխցիների համար ընտրվել էին հին ու նոր հայկական ֆիլմեր` մեծերի ու փոքրերի համար: 800 բնակիչ ունեցող Երասխ սահմանամերձ գյուղում վերջին անգամ կինո մեծ էկրանի վրա ցուցադրվել էր 27 տարի առաջ` գյուղի ակումբում, որտեղ ժամանակին կար ֆիլմերի ցուցադրության համար անհրաժեշտ տեխնիկա ու դահլիճ: Երասխում նոր ֆիլմերն ամենաուշն էին հասնում` Արմաշից հետո, քանի որ ամենավերջին գյուղն էր` սահմանին շատ մոտիկ: Այս մասին պատմեց Երասխի միջնակարգ դպրոցի պահակը` Աբով Գրիգորյանը: Տարեց երասխցին մեղմ ժպիտով ու ակնածանքով խոսեց այն օրերից, երբ գյուղն ուներ մեծաթիվ բնակչություն, աշխույժ մշակութային կյանք, իսկ մարդիկ էլ ուրախ էին ու անհոգ: Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը վերջին երկու տարիներին է ղեկավարում համայնքը, նշեց, որ նման նախաձեռնությունները ոգեւորող են, հատկապես սահմանին ապրողների համար: "Նրանք ապրում են այստեղ ու իրենց գոյությամբ պահում սահմանը, նրանց հասու չեն մշակութային միջոցառումները, կինոն, թատրոնը, այնպես որ, այս ցուցադրությունը ուղղակի նվեր է բոլորիս",- նշեց գյուղի ղեկավարը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում