ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԵԶԴԻՆԵՐԻ ՋՈԿԱՏՆԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵՆ ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԸ
"Մահապարտ եզդիների ջոկատները շարունակում են իրենց պայքարը իսլամիստ ահաբեկիչների դեմ,- "Իրավունքի" հետ զրույցում ասաց "Միդիա-Շանգալ" եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ:
Ամո Շարոյանի տեղեկացմամբ` խոսակցություններ կան, որ Իրաքի եզդիները քրդերի հետ որոշակի պայմանավորվածության գալով` հնարավոր է ազատագրեն Շանգալ մարզի կենտրոնը` Սինջար քաղաքը: "Ընդհանուր առմամբ, եզդիներ-իսլամիստներ պայքարը փոփոխական արդյունքներ է տալիս: 15 օր առաջ օրինակ, եզդիները մի քանի գյուղ էին ազատագրել, սակայն իսլամիստները գրավեցին դրանք: Մեկ շաբաթ անց եզդիներին նորից հաջողվեց դրանք ազատագրել",- մանրամասնեց "Միդիա-Շանգալ" եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահը: Եզդի կանայք ու երեխաները, Ամո Շարոյանի խոսքով, տեղավորվել են Քուրդիստանի ինքնավար հանրապետությունում տեղակայված փախստականների ճամբարներում: