"5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ" ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿՆ ԱՆՑՆՈՒՄ Է 3000-ԻՑ
"Հարավային Կովկասում պարբերաբար տեղի են ունեում առկա հակամարտությունների ապասառեցման փորձեր, ինչն ակնհայտ է անգամ անզեն աչքով դիտելիս: Այդ գործընթացը ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով բարձացրած աղմուկով, ինչը կազմում է տեղեկատվական պատերազմների բաղադրիչ մաս, միաժամանակ հանդիսանալով որպես աշխարհաքաղաքական պատերազմների հիմնական գործիքներից մեկը:
ԱՄՆ-ի սպառազիության զինանոցում, բացի զանգվածային լրատվական միջոցներից, Հայաստանի ներսում առկա է մի հզոր բանակ, ի դեմս ոչկառավարական հասարակական կազմակերպությունների, աղանդների, իրավապաշտպան կազմակերպությունների, որոնց ընդհանուր թիվը երեք հազարից ավելի է, եւ որոնք բնականաբար ֆինանսավորվում են Արեւմուտքից: Այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է նաեւ հոգեւոր ավանդական եւ ընտանեկան արժեքների խեղմանն ու ոչնչացմանը: Այդ բոլոր գործոնները միասին վերցրած իրականում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հետխորհրդային ամբողջ տարածքի համար ներկայացնում են լրջագույն սպառնալիք: "Կիեւյան մայդանի" տխուր փորձը դաս է ոչ միայն ուկրաինացիների համար: Բոլոր սթափ եւ բանական մարդկանց մոտ առկա է այն ընկալումը, որ կառավարելի քաոսը ձնագնդի արագությամբ կարող է թափանցել ոչ միայն մեկ երկիր, այլ ընդգրկել ամբողջ տարածաշրջանն ամբողջությամբ",- ասված է "Կիեւյան մայդանի մարտահրավերը որպես տարածաշրջանային անկայունության կարեւորագույն գործոն" կլոր սեղանի ընդունված բանաձեւում:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Կլոր սեղանի ժամանակ տեղի ունեցած քննարկումների մանրամասները կարդացե՛ք "Իրավունքի" հոկտեմբերի 24-ի համարում, ինչպես նաեւ iravunk.com կայքում