ԹԱԼԱՆª ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ

Արխիվ 12-16

ԹԱԼԱՆª ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ


ՀՀ Վերահսկիչ պալատը, բացի "Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի" կողմից իրականացրած համեմատաբար մեծածավալ վարկավորման ծրագրերից, ուսումնասիրել է նաեւ գյուղատնտեսության վարկավորման այլ ուղղություններ: Այս դեպքում, թեեւ կոնկրետ վարկերի չափերն ավելի փոքր են, սակայն այս ընդհանուր ծրագիրը ժամանակին լրջորեն գովազդվել է պատկան մարմինների կողմիցª այն ներկայացվելով, որպես առհասարակ հայաստանյան գյուղատնտեսությանն էժան վարկերով ապահովելու գաղափարի իրականացման հիմնաքարերից մեկը:

ԵՐԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻՑ ԲԱՆԿԻՐՆԵՐՆ ԵՆ ՇԱՀՈՒՄ


"Գյուղական ֆինանսավորման կառույց-ԾԻԳ"-ի միջոցով իրականացվող այս մեծ ծրագիրը գլոբալ նշանակությունը բացատրելու համար ներկայացնենք միայն, որ այն, ՎՊ-ի բնորոշմամբ, պետք է վարկավորեր այն կոնկրետ նախաձեռնությունները. "Որոնք ուղղված են փոքր եւ միջին գյուղական բիզնեսի զարգացմանը, գյուղական տարածքներում մասնավոր եւ հասարակական ներդրումների խթանմանը...":
Իսկ իմաստը հետեւյալն էր. ԾԻԳ-ը հայաստանյան պայմաններում չնչինª տարեկան 0,75 տոկոսանոց պետական միջոցներ էր ստանում, որն այնուհետեւ դոլարային 4 եւ դրամովª 9.5%-ով տրամադրում է առեւտրային բանկերին: Վերջիններս էլ, կոնկրետ հաստատված հայտերով վարկավորում էին գյուղացիական տնտեսություններին, բայց արդեն դոլարով` 10-14%-ով, դրամով` 15-20%-ով: Ծրագրում ներգրավված էին նաեւ, այսպես կոչված, ունիվերսալ վարկային կազմակերպությունները, որոնք արդեն վարկերը գյուղացիությանը տալիս էին դոլարով` 12-16%-ով, դրամով` 14-24%-ով:
Ժամանակին այս մասին շատ է խոսվել: Մենք եւս, ունենալով հրապարակումներ թեմայի մասին, բազմիցս նշել ենք, որ այստեղ ավելի շատ բանկային տրյուկ է երեւում: Այսինքն, որ պետական միջոցներն այդպիսով, չգիտես ինչու, բավական պատկառելի շահույթներ են ապահովում բանկերի համար, ինչի հաշվին կարելի էր կա՛մ գյուղացիներին տրվող վարկերն էլ ավելի մատչելի դարձնել, կա՛մ տոկոսադրույքները պահպանելովª վարկավորման ծավալներն ավելացնել` շահույթի հաշվին: Թե ինչու էր դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ոչ միայն այս, այլ բազմաթիվ ուրիշ պետական ծրագրերում հիմնական շահողի դերը հատկացվում բանկերին, այդ մասին էլ է շատ խոսվել. նախկին վարչապետը կառավարությունում ուներ բանկիրների մարդու համարում, ուրեմնª բանկերի շահերը թողած` ուրիշ ո՞ւմ մասին պետք է մտածեր: Մինչդեռª ՎՊ-ն եւս իր ուսումնասիրություններից հետո արտահայտվում է այդ մոտեցման, մեղմ ասած, սխալ լինելու օգտին. "Վերահսկիչ պալատը Կառավարությանն առաջարկել է համապատասխան միջոցներ ձեռնարկել` ենթավարկերը ԳՖԿ-ի կողմից անմիջապես գյուղացիներին եւ ընկերություններին տրամադրելու, կամ բանկերի եւ ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող ենթավարկերի տոկոսները կրճատելու ուղղությամբ":

ՎԱՐԿª ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ


Ինչեւէ, ծրագիրը սկսեց գործել այս տեսքով, չնայած Հայաստանում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներն այն աստիճան բարձր են, որ այս կերպ առաջարկվող 10-14% կամ 15-20 տոկոսանոց վարկերը կարելի է նաեւ գտած բան համարել: Մի խոսքովª 2012-2013թթ. այս ուղղությամբ իրականացվել է 10,28 մլն դոլարի եւ 1,5 մլրդ դրամի ֆինանսավորում, որը հայաստանյան գյուղատնտեսության ընդհանուր վարկավորման համեմատ շոշափելի մեծություն է:
Այլ բան, որ ՎՊ-ն միանգամից ֆիքսում է, որ խախտումներն ու չարաշահումներն այս ուղղությամբ ահռելի են: Այսպեսª ստուգվել է պատահական 11 ծրագիր, եւ դրանցից "9-ում հայտնաբերվել են ստացված ենթավարկերի ոչ նպատակային օգտագործման կամ կատարված ծախսերը փաստաթղթերով չհիմնավորելու դեպքեր, ինչն արձանագրվել էր նաեւ նախորդ ¥2011թ.¤ վերահսկողության արդյունքում": Այսինքնª ծրագրերի մոտ 80 տոկոսում կան խնդիրներ, ինչն արդեն իսկ ակնարկում է ոչ միայն միջոցների անարդյունավետ հատկացման, այլ նաեւ հսկայական կոռուպցիոն ռիսկերի հավանականության մասին: Առավել եւս, որ արձանագրվել են փաստեր, որոնցից կոռուպցիայի հոտն ուղղակի խեղդում է:
Օրինակ` ուրիշ ինչ կերպ կարելի է բացատրել հետեւյալ փաստը. 2012թ.-ի ապրիլին "Աշտարակի գինու-կոնյակի գործարան" ՍՊԸ-ին այս ծրագրով տրամադրվել է 31 հազ. ԱՄՆ դոլար վարկ: Այդ միջոցներով ընկերությունը պետք է ձեռք բերեր "նոր գերմանական արտադրության հոսքագիծ, քացախի արտադրության սարքավորումներ": Այսինքնª պետք է եղածին զուգահեռ` հիմնվեր նոր, ժամանակակից արտադրություն` բնականաբար, դրանից բխող հավելյալ եկամուտներով, նոր աշխատատեղերով հանդերձ: Իհարկեª հենց նման բաների համար է պետք վարկեր տալ, պետք եղած դեպքումª նույնիկ առանց որեւէ տոկոսադրույքի: Բայց այն, ինչ պարզել է ՎՊ-ն, նաեւ զավեշտի ոլորտից է. "Տեղում կատարված այցելությամբ պարզվեց, որ ՍՊԸ-ի համապատասխան գործարանի համար հատկացված տարածքում, որն արդեն տեւական ժամանակ է, ինչ չի օգտագործվում որպես գինու-կոնյակի գործարան, առկա չեն վերոնշյալ սարքավորումները": Բայց ամենահետաքրքիրը դեռ առջեւում է. "ՊԵԿ-ի պաշտոնական վեբ կայքի տեղեկատվության համաձայն, "Աշտարակի գինու-կոնյակի գործարան" ՍՊԸ-ն 2012թ. հունվարի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը": Այսինքնª 2012թ. ապրիլին վարկ են տվել մի կազմակերպության, որը դրանից առնվազն երեք ամիս առաջ պաշտոնապես գոյություն չուներ: Թերեւս, արդեն իրավապահները պետք է պարզեն, թե ինչու էր այդ վարկը տրվել, կոնկրետ ով էր տվել, ով էր այդ ամենը վերահսկել, ինչ եղավ գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված այդ փողերի ճակատագիրը: Ընդ որում, եթե հանկարծ պարզվի, որ այդ փողերը, տոկոսներով հանդերձ, վերադարձվել են, բան չի փոխվում, թեկուզեւ այն առումով, որ նույն միջոցներով այլ, ավելի բարեխիղճ մարդիկ նույն ժամանակահատվածում արդեն իսկ գոնե մի երկու-երեք աշխատատեղ ստեղծած կլինեին: Այլ բան է, թե մեր իրավապահները կցանկանա՞ն նշված հարցերի պատասխանները ստանալ:
Դրանից գրեթե չտարբերվող մեկ այլ օրինակ. "2012թ. նոյեմբերի 7-ին "Ավթանդիլ Հարությունյան" ՍՊԸ-ին տրամադրվել է 18,0 հազ. ԱՄՆ դոլար վարկ` ավտոլվացման կետի եւ հացաբուլկեղենի արտադրամասի կառուցման նպատակով: Տեղում կատարված այցելությամբ պարզվեց, որ առկա էր ընդամենը կիսակառույց շինություն, որն այդ պահին չէր ծառայում ոչ որպես հացաբուլկեղենի արտադրամաս, ոչ էլ` որպես ավտոլվացման կետ...":
Այլ բնույթի խախտումներ եւս կան: Մասնավորապես. "Նահապետյան Աշոտ Ա/Ձ-ին տրամադրվել է 49,000 ԱՄՆ դոլար վարկ, որով Ա/Ձ-ն պետք է 30 հազ. դոլարի չափով ձեռք բերեր խոշորեղջերավոր անասուն, 7 հազ. դոլարով` անասնակեր, 12 հազ. դոլարով պետք է կատարեր շինարարական աշխատանքներ անասնագոմի վրա": Կամ. "Նաիրա Հովսեփյան Ա/Ձ-ին տրամադրվել է 150.0 հազ. դոլար վարկ, որով Ա/Ձ-ն պետք է ձեռք բերեր մայրացու խոզեր եւ կեր": Երկու դեպքում էլ, վարկառուները չեն ունեցել "կատարված աշխատանքների եւ ձեռքբերված ապրանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթեր", այսինքնª մեծ հարցականի տակ է, որ հատկացված գումարներն ամբողջությամբ ծառայել են նպատակին: Առավել եւս, որ առաջին հայացքից էլ, միանգամայն կասկածելի տեսք ունի 150 հազար դոլարով խոզեր եւ կեր ձեռք բերելու ծրագիրը: Եվ եթե նույնիսկ այս դեպքում ծրագրերն ավարտին հասցված էլ լինեն, կա այն հարցը, թե գումարների մի մասը չի գնացել բոլորովին այլ ուղղությամբ: Բայց չէ՞ որ այդ միջոցների հաշվին հնարավոր կլիներ բոլորովին այլ ծրագրեր էլ իրականացնել:

Շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում