ԱՌԵՎԱԳԵԼ, ԾԵԾԵԼ, ՀԵՏՈ ՆՈՐ ԹԱԼԱՆԵԼ

Արխիվ 12-16

ԱՌԵՎԱԳԵԼ, ԾԵԾԵԼ, ՀԵՏՈ ՆՈՐ ԹԱԼԱՆԵԼ

Ինչե՞ր ասես չի անցնի լրագրողի մտքով, երբ բացակայում է պաշտոնական տեղեկատվությունը:
Ըստ լուրերիª հոկտեմբերի 18-ին Նոր Խարբերդ գյուղում մի խումբ տղամարդիկ առեւանգել են մի կնոջ եւ ու մի քանի օր պահել տներից մեկում: Կնոջը ծեծել էին, պահանջել էին գումար: Կինը մերժել էր: Հանցագործները շարունակել էին նրան ծեծել, հետո հափշտակել էին նրա մոտ եղած... 500 000 դրամն ու հեռացել: Հեռացել էին երկուսը, երրորդը մնացել էր ու եւս 2 օր պահել էր կնոջը այդ տանը: Հանցագործները ձերբակալված են, սակայն որեւէ տեղեկություն չկա, թե ինչպիսի մեղադրանքներ են ներկայացվել նրանց: Մասնավորապեսª "ամենահամառ" երրորդին:
Կինը տեղափոխվել է հիվանդանոց:


"ՔՐԴԻ" ԳՈՐԾՈՎ
ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԳՈՐԾԸ ԲՈՒՐԴ Է


Մեկ տարի առաջ, 2013-ի հոկտեմբերի 13-ին, Վանաձորի բուժհիմնարկներից մեկում մահացել էր 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Այդ պատանուն ժամեր առաջ դանակահարել էր մեկ այլ երիտասարդª   22-ամյա Կարենը, նույնª "Քուրդը": Ըստ քրեական գործի նյութերիª "...նախկինում դատապարտված "Քուրդ" մականունով Կարենը Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել էր Դ. Հովակիմյանին եւ պատճառել մահ": Մեղադրանքը առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: Ինչո՞ւ "սպանության փորձ":
Իրավապահները համարել են, որ պատանին չէր մահանա, եթե...
2014-ի օգոստոսի 26-ին նույն այս դեպքի առնչությամբ կալանավորվել էր "Վանաձոր" ԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: Ըստ ոստիկանության` 15-ամյա տղայի կյանքը հնարավոր կլիներ փրկել, սակայն բժիշկը թերացել էր: Ներկայումս վրա է հասել վիրաբույժի կալանքի ժամկետը երկարացնելու պահը: Շարունակությունըª Վ. Ղուկասյանի պաշտպանի բառերով. "Դատախազությանը հաճոյանալու համար դատարանն ամեն ինչ անում է, քաղաքացիական արիություն չունի` ինքնուրույն որոշում կայացնելու, դատարանը նայում է միայն դատախազության ժեստիկուլյացիային: Սա իրավաբանություն չէ, այլ` վրեժխնդրություն":
"Քրդի" գործն արդեն դատարանում է: Ինչպիսի հետեւությունների կհանգի դատարանը` կարեւոր է ոչ միայն "Քրդի", այլեւ վիրաբույժի համար: Համաձայնենք, որ եթե դատարանը "մայր գործով" եզրակացնի, որ դանակահարողի գործողությունները ընդամենը մահափորձ էր, ապա "մարդասպան" վերջնականապես կնշանակվի վիրաբույժը:

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ է
ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑՈՒՆ


Օրերս Տավուշի մարզի Մովսես գյուղում դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի եւ գյուղի երիտասարդ տղաներից մեկի միջեւ վիճաբանություն է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ: "Երկուսն էլ մեր գյուղի բնակիչ են եղել: Թե կոնկրետ ինչն է եղել վեճի պատճառըª չգիտեմ, բայց ասում են, թե ջահելական կռիվներ են եղել, երկուսն էլ չափից դուրս ամբիցիոզ երիտասարդներ են: Դանակահարողը եղել է դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը` Արմեն Ավալյանը",- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում