«ՃԻՇՏ ՉԵՆ ԸՆԿԱԼԵԼ, ԹԵ ՈՐՏԵՂ ԵՆ, ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՄԲԻՈՆԸ»

Արխիվ 12-16

«ՃԻՇՏ ՉԵՆ ԸՆԿԱԼԵԼ, ԹԵ ՈՐՏԵՂ ԵՆ,
ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՄԲԻՈՆԸ»


Երեկ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցի քննարկման շրջանակներում ոչ իշխանական ուժերի ելույթներին` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ամբիոնից նշեց, որ դրանցից զգացել է ոչ միայն Արեւմուտքի դոլարների, այլեւ ալիեւյան նավթադոլարների հոտը: Ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` կոչ արեց ԱԺ ամբիոնը չօգտագործել «կոնչիտաներին» գովերգելու համար: Հենց այս լարված ԱԺ քառօրյայի, ինչպես նաեւ վերջին ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը պարոն Բաղդասարյանի հետ:

 

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ»

-Արդեն ԱԺ քառօրյայի երրորդ աշխատանքային օրն է, եւ բոլորս ականատես եղանք, որ Ձեր օպոզիցիոն գործընկերներից շատերի կողմից  միտինգային ելույթներ են հնչում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
- Դե, միտինգային տրամադրություններն իրենց մոտ շուտ է սկսվել: Ազգային ժողովն այն ամբիոնն է, որը ցանկանում են օգտագործել հօգուտ իրենց քաղաքական շահերի: Սակայն կային նաեւ ելույթ ունեցողներ, որոնք միտինգավորներ չէին, նրանք բոյկոտել էին միտինգը, բայց նրանք էլ իրենց քաղաքական շահերն ունեին: Ինձ թվում է` ճիշտ չեն ընկալել, թե ինչի համար են եկել, որտեղ են եւ ինչի համար է Ազգային ժողովի ամբիոնը: Ազգային ժողովի ամբիոնն օրենսդրական գործունեության համար է եւ ոչ թե` պրովոկացիոն հայտարարությունների: Եվ ինձ թվում է` պատգամավորներս պետք է զգոն լինենք, որ ճիշտ օգտագործենք այն մանդատը, որը ժողովուրդը տվել է մեզ:
- Հենց ԱԺ քառօրյայի սկզբում խորհրդարանական ամբիոնը ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օգտագործվեց` իբրեւ թե «դատավճիռ» կարդալով ՀՀ գերագույն հրամանատարի` ՀՀ նախագահի հասցեին: Մի՞թե սա ազգային դավաճանություն չի կարելի որակել:
- Ես նման կերպ էլ որակեցի, բնականաբար: Սա, պարզապես, աննախադեպ երեւույթ է, որը կատարվում է մեր պառլամենտում: Ի՞նչ է նշանակում երկրի խորհրդանիշի մասին այդպես խոսելը... Ինձ թվում է` այդ մարդիկ սխալ տեղ են եկել, միայն այդ կարող եմ ասել: Իմ ելույթի ժամանակ արդեն մտահոգություններս հայտնեցի, չեմ ուզում կրկնվել, որովհետեւ ինձ համար հաճելի չէ:

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ


-Ի դեպ, ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը պնդում էր, թե պետք է լսումներ անցկացվեն` քաղբանտարկյալների հարցով: Ի վերջո, Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ եւ պե՞տք են նման լսումները:
- Նման երեւույթներին ես շատ վատ եմ վերաբերվում, որ լինեն քաղբանտարկյալներ, բայց մեր երկրում` որպես այդպիսին, չեմ տեսնում: Իհարկե, եղել են ժամանակին, օրինակ, 1950-60-ականներին, բայց, փառք Աստծո, այսօր չկան: Ցավում եմ նաեւ այն քաղաքական գործիչների եւ այն կազմակերպությունների համար, որոնք խուլիգանություն անողին վերաորակում են որպես քաղբանտարկյալի: Սա նորմալ չեմ համարում:

«ՈՐԵՎԷ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ` ԻՆՉ-ՈՐ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ»

-Պարոն Բաղդասարյան, անդրադառնանք նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցմանը: Որեւէ քննարկում եղե՞լ է, թե երբ այդ փաստաթուղթը կբերվի Ազգային ժողով` վավերացման համար:
- Բնականաբար, դա արդեն կախված չէ մեզնից: Այդ փաստաթուղթը նախ պետք է գնա Սահմանադրական դատարան: Ամենամեծ շտապողներից մեկը մենք ենք այս հարցում, որովհետեւ ինչքան արագ բերվի այդ փաստաթուղթը, այնքան մեր գործն ավելի հեշտ կլինի, քանի որ պետք է մինչեւ դեկտեմբերի վերջ կարողանանք այն ավարտին հասցնել: Սակայն դա կախված է Սահմանադրական դատարանից: Ինձ թվում է` նրանք էլ կաշխատեն, որպեսզի ինչքան հնարավոր է արագ հասցնեն փաստաթուղթը Ազգային ժողով:
- Այս գործընթացնում ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ հնարավո՞ր է լինի:
- Չեմ կարծում, որեւէ հիմքեր չկան` ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակի, որովհետեւ չի եղել տեքստում որեւէ փոփոխություն: Պայմանագրի տեքստը, որը ներկայացվել է հանրությանը, բառացիորեն նույն ձեւով դրանք ստորագրվել են, եւ չկա նմանատիպ մի երեւույթ, ինչը կարող է նման իրավիճակ առաջացնել: Կարծում եմ` քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, որոնք հիմնական դերակատարություն ունեն քաղաքական դաշտում, կողմնակից են այս տեսքով այդ անդամակցությանը:

«ՄԵԶ ՁԵՌՔ Է ՏԱԼԻՍ` ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ՄԱՐԴ ԳՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ՄԱՐԴ ԿՀԻԱՍԹԱՓՎԻ»


-Կրկին վերադառնալով ներքաղաքական զարգացումներին` ի՞նչ սպասելիքներ ունեք ոչ իշխանական «եռյակի» առաջիկա հանրահավաքից: Հնարավո՞ր է նախորդի համեմատ այն ավելի մասշտաբային լինի:
- Կապրենք` կտեսնենք: Համենայն դեպս, թող սպասելիքներ ունենան միտինգ կազմակերպողները, ես որեւէ սպասելիքներ չունեմ: Մենք մեր գործը կատարում ենք, եւ նորմալ է այդ ամենը: Նորից եմ կրկնում` մեզ ձեռք է տալիս` ինչքան շատ մարդ գնա հանրահավաքի, այնքան շատ մարդ կլսի ու կհիասթափվի: Եվ ժողովուրդը կհասկանա, թե իրենց ինչի համար են փողոց հանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում