ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ հաստատեց, որ "Ժառանգությունն" ու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու են հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին, եթե նույնիսկ "եռյակը" այս անգամ էլ միասնական ծրագիր չունենա:
Իհարկե` դրանից հետո մազոխիզմի տպավորություն է թողնում "Ժառանգության" գործողությունները. ինչքա՞ն կարելի է կանգնել երկու ուժերի կողքին, ով ոչ թե քեզ փոքր եղբոր տեղ է դնում, այլ ընդհանրապես արհամարհում է, ինչպես ցույց տվեց հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքը: Սակայն տվյալ դեպքում հետաքրքրողը ոչ թե եռյակի այդ փոքրիկ մասնիկի եւ մյուս անդամների հարաբերություններն են, այլ այն, որ պարոն Հակոբյանը, խոսելով անգամ միասնական ծրագրի բացակայության դեպքում հանրահավաքին մասնակցելու պատրաստակամության մասին, ըստ էության հաստատեց, որ նման ծրագիր այս պահին գոյություն չունի: Իսկ առանց ծրագրի, թե ինչի՞ մասին է լինելու հանրահավաքը, դե, երեւի տեղում կորոշեն: Կամ էլ, միգուցե, ծրագիրը կա, բայց էլի "Ժառանգությանը" մոռացե՞լ են տեղեկացնել...