"ՄԻԿՐԱՖՈՆՆԵՐՆ ԱՆՋԱՏԵՔ, ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ Է ԳԱԼԻՍ"
Ամերիկյան կուրսեր անցած ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթները խորհրդարանում վերածվել են զավեշտի: Կարծես, արդեն ավանդույթ է դարձել, որ վերջինիս վիրավորանքների տեղատարափի պատճառով ամեն անգամ պետք է ելույթի կեսից անջատվի նրա խոսափողը:
Այո, իսկական խորհրադարանական անեկդոտ: Երեկ հայտարարությունների ժամին, երբ հերթը հասավ "պայթյունավտանգ" պատգամավորուհուն, հենց ընդդիմության շարքերից լսվեց. "Միկրաֆոններն անջատե՛ք, Զարուհի Փոստանջյանն է գալիս": Սակայն այս անգամ նա մի փոքր զուսպ էր, քանի որ արդեն իսկ նախորդ ելույթի համար արժանացել է մի շարք պատգամավորների կողմից "ազգի դավաճանի" որակման: Բացի այդ, Զ. Փոստանջյանի ելույթային "քֆուրներին" տեր չի կանգնում անգամ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իսկ իրեն պաշտպանող ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի վրա էլ հույս դնելու չէ: