ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ` ՀԵՐԹԱԿԱՆ, ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
Արխիվ 12-16ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ` ՀԵՐԹԱԿԱՆ,
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, "Ժառանգության" համատեղ կազմակերպած հանրահավաքը: "Իրավունքը" ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո հանրահավաքները լինեն շուրջօրյա, ու նստացույցեր լինեն հրապարակում:
Տիգրան Ուրիխանյանն այդ օրը տեղի ունենալիք հանրահավաքը համարեց համաժողովրդական մոբիլիզացիա` իր բոլոր հետեւանքներով: "Իսկ հետեւանքները կլինեն այն, ինչ կպահանջեն մարդիկ",- եզրափակեց ԲՀԿ մամլո խոսնակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

