"ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ" ԵՌԱԿԻ ՀԱԿԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

"ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ"
ԵՌԱԿԻ ՀԱԿԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հետհաշվարկը մինչեւ հոկտեմբերի 24-ի "սուպեր հանրահավաքը" սրընթաց մոտենում է զրոյի, սակայն "եռյակի" միասնական օրակարգը ինչպես չկար, այնպես էլ չկա: Սեփական տեսիլքների աշխարհում ապրող Լյովիկ Զուրաբյանի աչքին մոտեցող իշխանափոխության ստվերն է երեւում, սակայն ԲՀԿ-ականները անորոշ խոսում են "համաժողովրդական մոբիլիզացիայի" մասին եւ դատողություններ անում, թե ինչպես կկամենա ժողովուրդը, այնպիսի շարունակություն էլ կլինի: Սակայն այդ երգը մենք արդեն լսել էինք նախորդ հանրահավաքից առաջ, եւ միտինգավորների տառապանքն էլ փորձ ունի: Չէ՞ որ այն ժամանակ ծերուկ Տեր-Պետրոսյանը բացարձակապես մոռացավ "հիմա" գոռացող "ժողովրդական կամքի" մասին եւ հայտարարեց, որ ժողովուրդը պետք է անի այն, ինչ իրեն ասեն:

ԶՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ,
ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Ինչպես եւ սպասվում էր, "եռյակի" հերթական նիստն էլ որոշակիություն չավելացրեց: Սակայն քարոզչական "փիլոյաբանությունների" պակաս չկա: Տարբեր կայքերում այնքան է գրվել "ռեժիմը խուճապի մեջ է" դատարկ բառակապակցությունը, որ ընթերցողները դա արդեն չեն էլ նկատում: Ի վերջո, նույնիսկ քաղաքական ֆանտազիաներում, "փորձագիտավերլուծական" օնանիզմի գործընթացում էլ ինչ-որ թարմություն է պետք, որպեսզի դա պիտանի լինի ուղեղալվացման համար:
Իսկ  "ռեժիմի խուճապի" մասին մտքաշարժությունները ծլեցին այն բանից հետո, որ ՀՀ նախագահը հարմար համարեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին իր որոշումը կայացնել փետրվարին: Թեեւ այդ հետաձգման տրամաբանության մեջ, ամենայն հավանականությամբ, նշանակություն ունի այն հանգամանքը, որ արդեն ուժի մեջ է մտնելու Եվրասիական միության հանգամանքը, սակայն տերպետրոսյանական եւ քոչարյանական քարոզիչները շտապեցին դա ներկայացնել որպես զիջում իշխանության կողմից եւ անգամ "ռեժիմի խուճապի" ու թուլության նշան: Ցանկալին իրականի տեղ դնելու գործընթացում ՀԱԿ խմբակցության ղեկավարը նույնիսկ այնքան հեռուն գնաց, որ սկսեց հրապարակավ երազել Սերժ Սարգսյանի` մինչեւ մարտ ամիս հրաժարական տալու մասին: Եվ կարելի է ենթադրել, որ արդեն լրիվ կրկեսային ձեւաչափի մեջ տեղավորվող հանրահավաքին այդ քաղաքական մտքաշարժություններով կփորձեն կերակրել ժողովրդին:
Բնականաբար, սահմանադրական հողի վրա արդեն գործնականում վերջնականապես ձեւավորվեց ՀՅԴ-ի եւ "եռյակի" քաղաքական ապահարզանը: Եթե "եռյակը" շարունակում է իր բայաթին, որ Սահմանադրության փոփոխությունը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոց է, ապա դաշնակները, ընդհակառակը, արդեն այս կամ այն չափով գովաբանում են բարեփոխումների հայեցակարգը եւ նույնիսկ Արմեն Ռուստամյանի շուրթերով մեղադրանք են շպրտում "եռյակի" երեսին. "Բայց չէ՞ որ գործող Սահմանադրությունն է անվերջ նպաստել, որ իշխանությունը վերարտադրվի, թող նախկին նախագահներն անկեղծ լինեն ու այդ մասին խոստովանեն":
Ավելին, Ռուստամյանը քարուքանդ է անում ՀՀ նախագահի կողմից զիջումների գնալու մասին "եռյակի" թեզը. "Եռյակի ճնշման ազդեցությունը կլիներ այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը հայտարարեր` մենք հրաժարվում ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացից: Բայց մենք նման բան չենք լսել":
Ու հարաբերությունները "եռյակի" հետ այնպես են սրվել, որ ՀՅԴ-ն նույնիսկ գրողի ծոցն է ուղարկում "եռյակի"` ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը. "Մենք միանում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնցում ունենում ենք մեր դերակատարումը: Եթե այդ մասին մեզ հետ չեն քննարկել ու հանկարծ դեմ են տալիս ինչ-որ թուղթ ստորագրելու, մենք երբեք դա չենք անի եւ չենք էլ արել": Կարճ ասած` ամեն ինչ գնում է ճիշտ ու ճիշտ "էլ գող փիսո, էլ քաչալ շուն" տարբերակով:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ ԳԱԼԻՍ Է ՆԱԵՎ ԱԺ ԴԱՀԼԻՃ

Թեեւ "եռյակի" հիմքերի հիմքը ԲՀԿ-ն է, ու առանց այդ կուսակցության մյուս գործընկերները պիտանի չեն ոչ բնությանը, ոչ մարդկությանը, այնուամենայնիվ, այդ ձեւաչափի պարագայում իր դերն է խաղում բավականին ծանր մարմնի` 3 գլուխ ունենալու հանգամանքը: Այսինքն` ընդհանուր գործողությունների վրա չեն կարող իրենց կնիքը չթողնել "Ժառանգության" եւ ՀԱԿ-ի մտահղացումները: Դա հատկապես վերաբերում է ծեր աղվես Լեւոնին, ումից ցանկացած անակնկալը սպասելի է` թեկուզեւ կատարված փաստի տեսքով: Իսկ "Ժառանգության" առկայությունը արտահայտվում է նրանով, որ ոչ միայն "եռյակը" որպես այդպիսին, այլեւ ԲՀԿ-ն չի շտապում դիրքորոշում արտահայտել Եվրասիական միության վերաբերյալ: Ինչ-որ բանի սպասում են, ու այդ պատճառով ոչ "քըխ" են ասում, ոչ` պուպուշ, բայց միեւնույնն է, ԱԺ-ում քվեարկության պահին պետք է անխուսափելիորեն կողմնորոշվեն: Եթե վավերացման ժամանակ հանկարծ որոշեն բոյկոտել` վկայակոչելով ՀՀԿ-ի "ծայրահեղ վատ" լինելը, ապա Մոսկվայում անխուսափելիորեն նրանց կսկսեն ընկալել որպես հակառուսական, արեւմտամետ ուժեր: Ու այդտեղ արդեն չեն օգնի  հավաստիացումները, որ Մոսկվայի դեմ երբեք ու ոչինչ չեն ունեցել:
Չէ, երեւի թե իզուր չէ, որ բնության մեջ եռագլուխ վիշապներ կամ դեւեր չեն լինում, քանզի 3 տարբեր ուղեղներից հրահանգներ ստացող մարմինը չի կարող կենսունակ լինել: Ու դուրս թռնելու առաջին թեկնածուն էլ կա` "Ժառանգությունը", սակայն ԲՀԿ-ՀԱԿ տանդեմի արդյունավետությունն էլ առանձնապես վստահություն չի ներշնչում: Չէ՞ որ միշտ մեկը մյուսի հաշվին շահած դուրս գալու ձգտում է ունենալու: Համ էլ հիշենք` որոշ միստիկներ քննադատում են նույն Ռուսաստանի զինանշանում երկգլխանի արծվի առկայությունը, որպես երկատվածության նշան: Իսկ քաղաքական դաշտում երկատվածության երեւույթը հաստատ շատ ավելի նյութական է, քան խորհրդանիշի վրա նկարածի պարագայում, ու այսօր հաստատ չես կարող ասել` ինչպես հետագայում կդասավորվեն Քոչարյան-Տեր-Պետրոսյան հարաբերությունները, առավել եւս, որ չի բացառվում հարաբերությունների վերածումը Քոչարյան-ԲՀԿ-Տեր-Պետրոսյան եռանկյունու, քանզի նույն ԲՀԿ-ին սխալ կլինի 100%-ով հավասարեցնել Քոչարյանի հետ:
Ու ինչքան ավելի մոտենում է ընտրության, այսինքն` ԵՏՄ-ի համաձայնագրի վավերացման պահը, այնքան ավելի ցցուն է դառնում այս կամ այն ուժի կամ գործչի աշխարհաքաղաքական կողմնորոշման պահը: Ու անխուսափելիորեն բացահայտվելու են նաեւ նրանք, ովքեր հմտորեն սեփական իրական կողմնորոշումը թաքցնում են դիմակի տակ:
Զարուհի Փոստանջյանն արդեն հասցրել է ԱԺ ամբիոնից հնչեցնել այնպիսի անընդունելի բաներ, որոնք արդեն ընկալվում են ոչ թե սոսկ "քաղաքական հոգեբուժության" հարթությունում, այլ գնահատվում են որպես դավաճանություն, հատկապես Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ: Որպես դավաճանություն, դա արդեն գնահատել են սկզբում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, իսկ հաջորդ իսկ առավոտյան` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նույն խիստ հարթության վրա է գնահատվել եւ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի կոնչիտասիրությունը, եւ պարզ է դառնում իշխանության ընդհանուր տենդենցը` քայլ առ քայլ, այն էլ բավականին արագ քայլերով եվրասիական քաղաքակրթական ընտրության հետ անհամատեղելի երեւույթներից ձերբազատվելու: Այդ գործընթացը շարունակվելու է, ու անխուսափելիորեն դիմակազերծվելու են եւ 6-րդ շարասյուները` իշխանության կամ բիզնեսի որ օղակներում էլ դրանք լինեն: Զարուհի Փոստանջյանի հիսթերիաները արդեն իսկ բավական են, որ որոշ պահերի խորհրդարանի դահլիճը նմանվի կրկեսային արենայի: Եվ կարելի է պատկերացնել` ինչքան այդ երեւույթը կսաստկանա դիմակները թռնելու պահին: Եվ զուգահեռաբար փողոցում ու դահլիճում կրկեսային էլեմենտների առկայությունը բավականին նյարդայնացնող է: Այդ առումով քաղաքական աշնան երկրորդ կեսին հաստատ ավելի հանգիստ կլինեն այն քաղաքացիների նյարդերը, ովքեր քաղաքականությամբ քիչ են հետաքրքրվում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում