ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՆՉՎԵԼ ԲԱՆԱԿ»
Արխիվ 12-16ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՆՉՎԵԼ ԲԱՆԱԿ»
«Իրավունքի» հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր անդրադարձավ իր եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից զինապարտության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին, դրա հետ մեկտեղ նաեւ բանակում չծառայելու հանգամանքին: «Ես ուսանելու տարիներին սովորել եմ ռազմական կաֆեդրայում, պահեստազորայինի սպա եմ, ուսումնական գործընթացի ժամանակ երբեք չեմ կանչվել բանակ: Դրանից հետո եւս չեմ կանչվել: Այդ նույն ժամանակ, սակայն, արմատներով արցախցի, եղել եմ Արցախում: Մնացածը թողնում եմ ձեզ»,- եզրափակեց պատգամավորը:
Սոնա Դավթյան

