ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Արխիվ 12-16ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ցմահ ազատազրկման դատապարտված Արեն Չատինյանը արդեն երեք օր է անժամկետ հացադուլ է հայտարարել, սակայն հացադուլ հայտարարելու մասին դիմումում պատճառների մասին չի նշել: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Դատապարտյալն առանձնացվել է առանձին խուց, գտնվում է բժիշկների հսկողության տակ, ձեռնարկում են միջոցներ` հացադուլ հայտարարելու պատճառները պարզելու կապակցությամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

