ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ`ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. « ԽՆԴՐՈՒՄ ԷԻՆՔ ԳԱԶԻ ՈՒ ՀՈՍԱՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ Ս

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ`ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. « ԽՆԴՐՈՒՄ ԷԻՆՔ ԳԱԶԻ ՈՒ ՀՈՍԱՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ…»

 

«Եթե մի  բան ենք անում, եկեք շնորհքով անենք,  էս արտոնությունն  ո՞ւմ եք տալիս, եղբայր, ինչ ժամկետով  ու ինչքան»,- այսօր ԱԺ-ում  հիմնական զեկուցող  Վարդան Այվազյանին հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով` կառավարությանը չվստահելու հարց չկա, պարզապես պետք  է հստակեցնել` ում եւ ինչ ենք տալիս:

Վարդան Այվազյանը հստակեցրեց`  օրենքը վերաբերում է  սահմանամերձ համայնքներին, որոնց ցանկը կազմում է Կառավարությունը: Ապա նաեւ թարմացրեց  նախկին վարչապետի հիշողությունը. «1995 թ-ին Ձեր վարչապետության օրոք ընդունեցիք մի օրենք, որը հնարավորություն էր տալիս կառավարությանը որոշում ընդունել, որով սահմանվեցին ողջ հարկերն ու տուրքերը»:

 

«Էն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ»,- տեղից հակադարձեց  Հրանտ Բագրատյանը:

«Հա բա, էն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ»,-  կրկնեց նախկին վարչապետի խոսքերն Այվազյանը:

«Երկու անգամ, որպես Չարենցավանի քաղաքապետ,  առաջարկել եմ եկամտահարկը տեղական բյուջեի մուտքի մաս համարել, մերժել եք: Խնդրում էինք գազի ու հոսանքի համակարգերը դարձնել համայնքների սեփականություն, ասում էիք` չի կարելի: Հիմա ասում եք` ինչու է գազն ու հոսանքը սենց»,- շարունակեց Այվազյանը:

Նախկին վարչապետը,  չհանդուրժելով որեւէ քննադատություն, պոռթկաց.«Նախ, որ դուք ասում եք մեր ժամանակ էսպես է  եղել, դա էսօրվա քննարկման հետ որեւէ կապ չունի: Մեր ժամանակ տենց ա եղել՝ լավ ա եղել:Այդ  ամենն արվել է մինչեւ սահմանադրության ընդունումը:  Պատերազմի տարիներին`1994 թ-ին, 7% աճ ենք ստացել: Ստացեք էդ աճը: Ձեր պատասխանն ու ռեակցիան ճիշտ չեն»:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում