ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՊՐՆ ԲԱԳՐԱՏՅԱՆ, ՄԻ՛ ԱՊՇԵՔ»
Արխիվ 12-16ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ՊՐՆ
ԲԱԳՐԱՏՅԱՆ, ՄԻ՛ ԱՊՇԵՔ»

ԱԺ-ում քննարկվում է սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը: Հարակից զեկուցող Վարդան Այվազյանին պետք է հարց ուղղեր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բայց առաջացել էր տեխնիկական խնդիր. Բագրատյանի խոսափողը չէր միանում: Վարդան Այվազյանն էլ կատակով ասաց. «Պրն Բագրատյան, ես զարմանում եմ, որ ձեր խոսափողն անջատում են»:
«Ես էլ ապշում եմ»,-կատակին կատակով պատասխանեց Բագրատյանը:
«Մի ապշեք, պարզապես ձեռք մի տվեք կոճակին, մենք կմիացնենք»,- հորդորեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Սոնա Դավթյան

