ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱ ՊԱՊԱՆԵՐԻԴ ԱՍԱ»
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱ
ՊԱՊԱՆԵՐԻԴ ԱՍԱ»
Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու ՀՀ կառավարության օրինագծի քննարկումը ԱԺ-ում շարունակվում է, ընդ որում բավական բուռն: Հարակից զեկուցող Վարդան Այվազյանի ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Նիկոլ Փաշինյանը բարձր տոնով ասաց, որ սահմանամերձ համայքների բնակիչները` տատիկ-պապիկները, սահմանամերձ համայնքների խանութներին 100.000-ների պարտք ունեն եւ դա մարելու համար պետք է կառավարությունը հարկային արտոնություններ տալու փոխարեն ֆինանսապես աջակցի նրանց: Վարդան Այվազյանին դուր չեկավ Նիկոլ Փաշինյանի խոսելու տոնը. «Անկապ կողքից խոսողներին խնդրում եմ կարգի հրավիրել»,-ասաց Այվազյանը:
Կրքերը հանդարտեցնելու համար միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` կոռեկտության կոչ անելով: «Ի վերջո, եթե բղավում եք, նշանակում է այլ արգումենտ չունեք»,- ասաց Աժ փոխնախագահը:
Նիկոլ Փաշինյանին միացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ամոթը չափ ունի բոլորի համար: Սուտի գոռգոռալով չէ: Դու ինձ չես կարա ասես, էլ ուր մնաց` ինքն ասի»,- ասաց Այվազյանը Զարուհի Փոստանջյանին:
Լեզվակռիվը շարունակվեց: «Գնա պապաներիդ ասա: Պապաներդ պետք է ասեն, որ քեզ հատուկ զադանյա են տալիս: Պապաներդ պետք է ասեն քեզ` ոնց խոսաս, եղա՞վ, արա: Չշշկռես հանկարծ»,- ասաց Վարդան Այվազյանը Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, ընդմիջման ժամանակ եւս Զարուհի Փոստանջյան- Վարդան Այվազյան լեզվակռիվը մի քանի րոպե շարունակվեց:
Սոնա Դավթյան

