ԻՆՉՈ՞Ւ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵԼ ՀՈՂԻ ԵՒ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

ՉԱԶԱՏԵԼ ՀՈՂԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻՑ

 

ԱԺ-ը  շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը : Խորհրդարանը շարունակում  է քննարկել սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը:

Հիմնական զեկուցողը  ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Միրումյանն է: ՕԵԿ եւ «Ժառանգության» պատգամավորներ Մհեր Շահգելդյանին ու Թեւան Պողոսյանին հետաքրքրում էր  սահմանամերձ բնակավայրերի ցանկը եւ այն չափորոշիչները,  ըստ որոնց ընտրվել է   սահմանամերձ բնակավայրերի ցուցակը: Վախթանգ Միրումյանի խոսքով` կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց` արտոնություն տրվել է մարտական գործողությունների  գոտում գտնվող սահմանամերձ համայնքներին: «Բայց սա չի նշանակում, որ կառավարությունը   հնարավորություն չունի այլ չափորոշիչներով սահմանել սահմանամերձ համայնքների ու գյուղական համայնքների  ցանկը: Մենք որեւէ չափորոշիչ չենք սահմանել, պարզապես նախնական  հաշվարկներ ենք կատարել, որոնք առնչվում են 47 համայնքի»,- մանրամասնեց նախարարության  աշխատակիցը:

Վ. Միրումյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են քննարկել  չափորոշիչներն ու դրանց համապատասխան սահմանել ցանկը:

Պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն էլ  հետաքրքրվեց իսկ ինչու  սահմանամերձ  համայքների ներկայացուցիչներին չենք ազատում հողի եւ գույքի հարկից: «Այս նախագիծը տարբերվում է հողի ու գույքի  հարկերը կարգավորող խնդիրներից, քանի որ մենք  սրանով  խրախուսում ենք տնտեսական գործունեությունը սահմանամերձ համայնքներում: Հողի եւ գույքի հարկից սահմանամերձ համայնքների ներկայացուցիչներին ազատելը  կարելի է այլ օրենսդրական նախաձեռնությամբ քննարկել: Բացի այդ` հողի հարկի  եւ գույքահարկի  արտոնությունների պարագայում  այդ գումարները փոխհատուցվելու են»,- եզրափակեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում