ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Արխիվ 12-16ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Երեկ արտակարգ իրավիճակ էր Ազգային ժողովում: ԱՄՆ-ում տարօրինակ դասընթացներ անցած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, մեղմ ասած, «կպել էր» ԱԺ ամբիոնին ու «պոկ չէր գալիս»: Ընդդիմադիր պատգամավորուհին ինքն իրեն օժտել էր դատավորի արտոնություններով ու վճիռ էր կարդում` շահարկելով երկրի բարձր պաշտոնյաների անունները: Ի վերջո, երկու զգուշացումից հետո, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ստիպված եղավ խնդրել անջատել Զ. Փոստանջյանի խոսափողը: Սակայն վերջինս անուղղելի էր, շարունակեց իր ելույթը մինչեւ վերջ: ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էլ ցավով նկատեց. «Անբուժելի է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

