Արտաքին թշնամուն թողած՝ անհրաժեշտություն է առաջացել պայքարելու ներքին թշնամու դեմ

Արխիվ 12-16

Արտաքին թշնամուն թողած՝ անհրաժեշտություն է առաջացել պայքարելու ներքին թշնամու դեմ

 

Հարյուրամյակներ շարունակ մենք միշտ պայքարել ենք հարևան թշնամիների դեմ:Պայքար, որ ունեցել է նպատակ պաշտպանելու Հայաստանը և հայի տեսակը: Սակայն ցավով պետք է նշեմ, որ այժմ հայտնվել ենք մի վիճակում, որ արտաքին թշնամուն թողած՝ անհրաժեշտություն է առաջացել պայքարելու ներքին թշնամու դեմ:  Երբ հարցնում են, բոլորս հայրենասեր ենք, և հայրենիքին մենք ներսից ոչ մի վնաս չենք հասցնում, ընդհակառակը՝ հայրենասիրությունից դրդված ենք խոսում, ուղղակի իրավիճակից օգտվելով՝ դրսի ուժերը գտնում են ավելի հեշտ ճանապարհ ներսի դավաճանությունն օգտագործելու:

Սահմանին կանգնած է հայ զինվորը ու հսկում է մեր երկրի խաղաղությունը, բոլորի խաղաղությունը, նաև այն մարդկանց խաղաղությունը, ովքեր փորձում են իբր հայրենասիրությունից դրդված իրենց գործելաոճով զինել արտաքին թշնամուն, ով ամեն վայրկյան կարող է վտանգել հայ զինվորի կյանքը։

Անթույլատրելի է հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև անհանդուրժողականություն և ատելություն սերմանելու քաղաքականությունը:Մինչև ուր պիտի հասնենք այսպես: Շատ քաղաքական գործիչների գործելաոճը դուրս է քաղաքակիրթ ու բարոյական պայքարի բոլոր նորմերից:

Սթափվե′ք,  և անտեղի մի շահարկեք ժողովրդի անունը, երկրում մի′ ստեղծեք այնպիսի իրավիճակ, որից ուրախանա և օգտվի արտաքին թշնամին, սթափվե′ք, որ մեր երկիրը դառնա համերաշխ ընտանիք:

Անընդմեջ քննադատելը շատ հեշտ է, խնդիրներին լուծում տալն է դժվար: Դրա համար իմաստություն և փորձ է հարկավոր:

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ազգի անկախության պահպանման, պետականության զարգացման և ապագայի նկատմամբ վստահության խորհրդանիշը երկրի նախագահն է, որն իր հետևից տանում է Հայաստանը ու հայ ժողովրդին և խոսում ու գործում է հանուն պետության շահերի:

Երբեք էլ  ոչ մի ժամանակաշրջանում երկրի առաջնորդներին չի հաջողվել բոլորին գոհացնել, քանի որ հասարակություն էլ կատարյալ չէ, և դեռ տարիներ են հարկավոր պետական մտածողության զարգացման համար: Իսկ երբևէ մտածել եք, թե ինչքան հոգնեցուցիչ է անընդհատ մտավոր աշխատանքը, ծանր պարտականությունը և պատասխանատվությունը քո ազգի նկատմամբ և հատկապես՝ շարունակաբար քննադատումների ներքո: Նախագահին հոգնել չի կարելի, վրիպումները թանկ են լինում: Տարաբնույթ գործեր, անվերջանալի հիմնախնդիրներ և դրա հետ մեկտեղ՝ անհիմն հերյուրանքներ… Առօրյա լարված ու մեծ աշխատանք կատարող նախագահին, ով ազգի շահն է ներկայացնում արտաքին և ներքին քաղաքականության բարդ ելևէջներում, պետք է հարգել և աներկբա համարել երկրի խորհրդանիշ՝ որպես պետականության առանցքային սյուն: Երկրի առաջնորդն իր ազգով է զորեղ սեփական պետության կառուցման գործում:

Այս գիտակցությամբ պետք է բոլորս առաջնորդվենք՝ չտրվելով զգացմունքային և չմտածված գործողություններին: Այս խորին համոզմամբ պետք է առաջ շարժվենք: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք ինքներս մեզ, մեր երկիրը և ապահովում մեր երկրի անվտանգությունը:

Ուժեղ առաջնորդ՝ նշանակում է հզոր երկիր, իսկ մենք ուզում ենք և պետք է ապրենք այդպիսի երկրում, հետևաբար մենք պետք է սովորենք ատել ատելությունը, սիրել պետությունը և չսասանել նրա հիմքերը:

2014թ.

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հոկտեմբերի 21-ի ելույթը

հայտարարությունների ժամին

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում