ԱՄԵՆ ԻՆՉ "ՇԱԽՄԱՏԱՑՎԱԾ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԱՄԵՆ ԻՆՉ "ՇԱԽՄԱՏԱՑՎԱԾ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ


Օրեր առաջ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղադրվեց աշխարհի 9-րդ չեմպիոնի կիսանդրին, որի հեղինակն է հայ անվանի քանդակագործ Արա Սարգսյանը: Քանդակը, որը ստեղծվել է 1965 թվականին եւ մոտ կես դար գտնվում էր Սարգսյանի տուն-թանգարանում, արվեստագետի հարազատների նվերն է Հայաստանի շախմատի ֆեդերացիային: Արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն ու Շախմատի միջազգային ֆեդերացիայիª ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Ի դեպ, ՖԻԴԵ-ի նախագահի այցը Հայաստան կապված էր մասնավորապես Երեւանում ընթացող "Շախմատը դպրոցներում" միջազգային գիտաժողովի հետ, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 31 երկրի ներկայացուցիչներ: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց, թե ինչ պատճառներ եւ ակնկալիքներ ունենալով է Հայաստանը որոշել շախմատը ներառել կրթական համակարգª որպես միջնակարգ դպրոցներում պարտադիր առարկա: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կիսվելով տպավորություններով` իր ելույթում նշեց. "Այստեղ` Հայաստանում, ամեն ինչ շնչում է շախմատով, նույնիսկ մթնոլորտը, կոլորիտն է շախմատային: Պատահական չէ, որ շուտով Ռուսաստանում մեկնարկելու է Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշար, եւ այդ հուշամրցաշարը նախագահելու է Հայաստանի մեծարգո նախագահը: Հայաստանը կատարյալ օրինակ է, թե ինչպես պետք է սիրել, զարգացնել, պահպանել սիրելի մարզաձեւը, մարզաձեւի ջատագովներին, թե ինչպես պետք է նվիրվել այս մարզաձեւին եւ այնքան սիրել, որ դարձնել ազգային արժեք, ներդնել կրթական համակարգում եւ նպաստել երեխաների ինտելեկտուալ զարգացումը: Պատահական չէ նաեւ, որ Հայաստանի հավաքականը երեք անգամ կարողացել է դառնալ Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Նույնիսկ գերհզոր պետություններին չի հաջողվում երեք անգամ դառնալ Օլիմպիադայի չեմպիոն: Բայց Հայաստանի հավաքականը ապացուցեց, որ դա հնարավոր է, երբ խաղում ես կատարյալ ու գեղեցիկ շախմատ":
Շախմատի առաջընթացին կնպաստեն նաեւ շախմատային նոր դպրոցները.  հոկտեմբերի 17-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում բացվեց Երեւանի հերթական շախմատի դպրոցը: Բացումը կատարեցին Երեւանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ այս միջոցառմանը նույնպես ներկա էին Սերժ Սարգսյանն ու Կիրսան Իլյումժինովը: 400 քմ տարածք գրավող շախմատի դպրոցում կարող է սովորել 300-350 երեխա: Ներկայումս շախմատ մարզաձեւը հատկապես Հայաստանում կապվում է Լեւոն Արոնյանի եւ նրա հեղինակության հետ, համաշխարհային մակարդակի նման շախմատիստ ունենալն արդեն իսկ ենթադրում է հետաքրքրություն մարզաձեւի նկատմամբ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում