ԵՐԲ ՏԱՔՈՒԿ ՏԵՂԵՐԻՑ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԱԶԳԻՍ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՏԱՔՈՒԿ ՏԵՂԵՐԻՑ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ
ԱԶԳԻՍ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ


Թուրքական քարոզչամեքենան գործի է դրել իր բոլոր լծակները, բայց դա չի անում թուրքերի ձեռքով, այլ` հենց մեր հայրենակիցների: Արի ու տես, որ ֆրանսահայ ՀՐԱՉ ՊԵՏՐՈՍՅԱՆ անունով մի հոդվածագիր որոշել է առաջ ընկնել անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանից ու կոկորդ պատռել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: Ավելին` վերջինս իրեն դրել է գիտությունների հանճարի տեղ ու որակումներ է տալիս հայ ցեղասպանագետներին ու պատմագիրներին. «Ահա ինչի են ուզում սուսուփուս հանգել, առանց դեռ բացեիբաց հայտարարելու, քանի որ վախկոտ են եւ չեն ուզում միանգամից վարկաբեկվել ու իրենց ապրուստը կորցնել, հայ պատմասաններ, հայտնի «մտավորականներ»

եւ իրենց օտար կոլեգաները, որ հովանավորված են պետական, ազգային եւ կուսակցական կառույցների կողմից: Ես կարող եմ, հենց իրենց ապացույցների հիման վրա, հենց այսօր, փաստել, որ, այո՛, Հայերի ցեղասպանություն չի եղել Օսմանյան կայսրությունում, այլ մարդկային զանգվածային կորուստներ` պատերազմի հետեւանքով: Միանգամից թող էս հարցին վերջ տրվի, երկու ժողովուրդները իրար ներեն անտեղի փոխադարձ մեղադրանքների համար եւ վերջապես մարդավարի ապրեն...»: Նման հայտարությունից հետո մեկ այլ հարթակում` ինքս` որպես ցեղասպանություն վերապրած պապերիս սերունդ, առանց մեկ րոպե մտածելու միանգամից կհրամցնեի պարոն Պետրոսյանին հայհոյանքների մի փունջ: Բայց այս ամենից նավթադոլարների հոտ առնելով` կլինեմ կոռեկտ, միեւնույն ժամանակ` սեփական եզրակացությունն անելով, թե ում փողերով է սնվում վերոնշյալ տողերի հեղինակը: Կամ ո՞վ է թույլ տվել հայրենիքը լքած ամեն մի գաղթականի, ում գրականության մեջ ստահակ կանվանեին, այսպիսի ամպագոռգոռ ելույթներ ունենալ ու դառնալ ծաղրի առարկա` հենց Թուրքիայի կողմից: Իհարկե, հիմա էլ կսկսեն այսպիսիներին արդարացնող մեկնաբանություններ տեղալ, թե այս չէր ուզում ասել: Բայց մի՞թե չի կարելի այսպիսի լուրջ հարցերին զգուշ մոտենալ ու թշնամու ջրաղացին ջուր չլցնել: Եթե կա մեկը, ով ուզում է «մարդավարի ապրել» իր պապերի մարդասպանի սերունդների հետ, թող գնա ու մեր աչքից հեռու` ֆրանսիաներում էլ, իր ծոցում իժ տաքացնի: Սակայն վերլուծություններն ու 1,5 միլիոն զոհերի հիշատակը պղծելը նույն է, որ բութ կացնով ջախջախես առանց այն էլ իրենց հոգու հանգստությունը չգտած պապերիդ այդպես էլ չունեցած շիրիմները:

Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում