ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱԳՈՒՍՏԻ ՖՈՆԴՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԻ ՓՈՔՐԻԿ ՄՈԴԵԼՆԵՐ

Արխիվ 12-16

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱԳՈՒՍՏԻ ՖՈՆԴՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԻ ՓՈՔՐԻԿ ՄՈԴԵԼՆԵՐ

2007 թվականից Բրիտանական թանգարանը իրականացնում է վերապատրաստման միջազգային դասընթացներ, որը նպատակ ունի ձեւավորել լայն աշխարհագրությամբ եւ մշակութային բազմազանությամբ աչքի ընկնող մասնագետների ցանց: Կարեւորելով մշակութային դաշտում կադրերի վերապատրաստման անհրաժեշտությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը երաշխավորել էր նախարարության ենթակայությամբ գործող երկու տարբեր թանգարանների երիտասարդ մասնագետների` Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի փոխտնօրեն Մարինե Մկրտչյանի եւ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Հայկ Մկրտչյանի թեկնածությունները: Ծրագրի ընդհանուր տեւողությունը կազմել է 40 օր, որի մեծ մասը մասնակիցները անցկացրել են Բրիտանական թանգարանում, ինչպես նաեւ Լոնդոնի մյուս նշանավոր թանգարաններում:
Լոնդոնից վերադառնալուց հետո "Իրավունքը" զրուցեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ, ով պատմեց դասընթացին իր մասնակցության, ծրագրի կարեւորության եւ ընդհանուր տպավորությունների մասին:

"ԼԻԱՐԺԵՔ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԷԻՆՔ
ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ"


Դասընթացին մասնակցող երկրների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր եւ հիմնականում առնչվում էր Բրիտանական թանգարանի հավաքածուին: Մասնակիցներ կային Եգիպտոսից, Թուրքիայից, Հունաստանից, Պաղեստինից, Սուդանից, Պակիստանից, Հնդկաստանից, Չինաստանից` ընդհանուր առմամբ 20 մասնակից: Հայաստանը ծրագրին մասնակցում էր առաջին անգամ: Մասնակիցներին տեղաբաշխել էին թանգարանի տարբեր բաժիններում` մենք հայտնվել էինք Բրիտանական թանգարանի Միջին Արեւելքի բաժնում: Դասընթացը անցկացնում էին Բրիտանական թանգարանի առաջատար մասնագետները` շատ կառուցողական եւ արդյունավետ միջավայրում: Այդ արդյունքներից մեկը եղավ այն, որ Մարինե Մկրտչյանը հարց բարձրացրեց` Անահիտ աստվածուհու դիմաքանդակի պիտակը փոխելու եւ լուսավորությունը հավուր պատշաճի ապահովելու համար, որոնք խոստացվան շտկել մինչեւ տարվա վերջ:

"ԿՅԱՆՔԸ ՓՈՔՐ ՉԱՓԵՐՈՎ"


-Դասընթացի բաղկացուցիչ մաս էր կազմում մի առարկայի շուրջ ներկայացվելիք ցուցահանդեսը, որը պետք է տեղ գտներ ծրագրի առաջին փուլի վերջում: Շատ պատահական, թանգարանի հագուստի ֆոնդում գտանք արկղիկ, որի մեջ կային հայկական տարազի փոքր մոդելներ: Դրանք այնտեղ հայտնվել էին 1932 թվականին, եւ, ըստ թանգարանի աշխատակցի, դրանք պետք է որ նախատեսված լինեին տիկնիկների համար: Մենք առաջ քաշեցինք մեկ այլ վարկած, որ դրանք եղել են դերձակի մոդելներ: Այդ տարազների հիման վրա Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի փոխտնօրեն Մ. Մկրտչյանն անցկացրեց ցուցադրություն, որը կրում էր "Կյանքը փոքր չափերով" խորագիրը: Ցուցադրության բաղկացուցիչ մաս էր կազմում քարտեզը, որը ներկայացնում էր թե պատմական Հայաստանի որ նահանգում մարդիկ ինչպիսի տարազներ են կրել: Տվյալ դեպքում, այդ տարազները շատ նման էին թիֆլիսահայերի կրած հագուստին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում