"ՆՈՂԿԱՆՔ ԵՄ ԱՊՐՈՒՄ ՇՈՈՒԲԻԶՆԵՍՅԱՆ ԱՅԴ ՓԱՌՔԻՑ"

Արխիվ 12-16

"ՆՈՂԿԱՆՔ ԵՄ ԱՊՐՈՒՄ
ՇՈՈՒԲԻԶՆԵՍՅԱՆ ԱՅԴ ՓԱՌՔԻՑ"


Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻ ու նրա արվեստը սիրողների համար առաջիկայում մեծ շրջադարձ է սպասվում` երգիչը փոխել է իր երգացանկն ու բոլորովին նոր ոճով է որոշել հանդես գալ: Սակայն Դավիթը ոչ թե շոու-բիզնեսում նորաձեւ դարձած շոուի համար 6/8-ից կանցնի ժողովրդականին կամ դասականից` ռեփին, այլ այսուհետ որոշել է երգել հոգեւոր երգեր: Իսկ թե ինչո՞ւ, "Իրավունքը" պարզեց երգչի հետ ունեցած զրույցում.

"ՓՈՇՄԱՆԵՑԻ ԻՄ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ"

-Իմ կյանքում միշտ իմացել եմ Աստծո խոսքը ու չեմ կարողացել ապրել այդ կյանքով, չեմ կարողացել կտրվել աշխարհի ցանկացած հաճույքներից: Մարմինն ու աչքն ունեն իրենց ցանկությունները, իսկ մարդն անընդհատ ձգտում է այդ վայելքներին, ու հենց այդտեղ է կայանում մարդու կործանումը` շատ սխալներ է թույլ տալիս: Փոշմանեցի իմ ապրած կյանքի համար, գուցե մարդկանց համար կողքից ամեն ինչ լավ էր թվում, բայց չէին տեսնում, թե Դավիթի ներսում ինչեր է կատարվում, ինչ սխալներ է թույլ տալիս: Շոու-բիզնեսում մարդը փառավորվում է` "չեմ տեսնում ձեր ձեռքերը", "ավելի բարձր"... ծափահարություններ ես ուզում խլել ժողովրդից, որպեսզի ավելի շատ քեզ մեծարեն: Դա մարդկային փառք է, բոլորիս մեջ էլ կա, բոլորն ուզում են բարձրանալ վեր, բայց չեն մտածում, որ բարձունքից ընկնելն ահավոր կորստի է տանում: Իսկ խոնարհը երբեք ընկնելու տեղ չունի: Ես այսօր խուսափում եմ` անընդհատ ես, ես, ես սկզբունքից, իսկ ժամանակին ես այդպիսին էի:
- Դավիթ, գուցե այդ ես-ի սկզբո՞ւնքը բերեց նրան, որ այսօր հայկական շոու-բիզնեսը դոփում է տեղում:
- Գուցե դա էլ է նպաստել, բայց մի քիչ էլ մեր երկրի վիճակից է, որովետեւ եթե համեմատես դրսի շոու-բիզնեսի "աստղերի" հետ, այնտեղ էլ կա այդ փառքը, ես-ը, էգոն, ուղղակի այնտեղ մեծ գումարներ են շրջանառության մեջ, ու բոլորն էլ օգտվում են: Իսկ այստեղ` այստեղ մենք մեղկ ենք, մեր շոու-բիզնեսն էլ է մեղկ, բոլորն էլ խեղճուկրակ են, փոքր է պետությունը, ֆինանսը` քիչ:

"ՄՈՐՍ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՏՐՎԵՑ..."

-Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում ռուսական շոու-բիզնես մտնեք, որովհետեւ Ձեր կինը մոսկվաբնակ հայ է ու հաճախ եք լինում Մոսկվայում:
- Ռուսական շոու-բիզնես մուտք կգործեմ ոչ թե ձգտելով բարձունքների, այլ այն նպատակով, որ ասեմ` երկրի արքայությունը մոտ է, շուտ-շուտ ապաշխարեք` բան չի մնացել: Ես նողկանք եմ ապրում շոուբիզնեսյան այդ փառքից, բայց ժամանակին շատ էի սիրում: Ոչ թե որ չստացվեց, դրա համար, այստեղ չստացվելու կամ ստացվելու խնդիրը չէ, որովհետեւ շատ բաներ ինձ մոտ ստացվել է: Ուղղակի մորս մահից հետո ամեն ինչ կտրվեց: Ես ուրիշ կյանքով էի ապրում, բայց դրանից հետո հասկացա, որ իզուր էի ապրում այդպես: Վայրկենական է կյանքը կանգ առնում, ու մարդը չի հասկանում` ինքն ուր էր գնում ու ինչի համար էր գնում եւ ուր հասավ: Ես երգիչ եմ, կարող եմ աշխատել ռեստորաններում ու իմ երգով ընտանիքս պահել: Իսկ հետո չգիտեմ, թե Աստված ինչ ճանապարհներ կհարթի ինձ համար: Փառք Աստծո, որ այդ շնորհքը ունեմ եւ կարող եմ այդ կերպ գումար աշխատել:

"ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՍ ՔԱՆԱԿՆ ԱՀԱԳԻՆ ԿԿՐՃԱՏՎԻ"

-Իսկ մտածե՞լ եք, թե ի՞նչ կլինի Ձեր երկրպագուների հետ, երբ իմանան ձեր ոճափոխման մասին:
- Ես երգիչ եմ, ու ինձ պետք չէ երկրպագել: Երկրպագում են միայն Աստծուն, ինձ պետք չէ, ես դրանից չեմ շոյվում ու ուրախանում: Իմ այն հանդիսատեսը, որը իմ երգերին ծանոթ է ու սիրել է իմ ոճը, այսօր ես աշխատում եմ տարբեր ռեստորաններում, նրանք հաճախում են լսում են ինձ: Հասկանում եմ, հանդիսատեսիս քանակն ահագին կկրճատվի: Շատ քչերը կգնան ճիշտ ճանապարհով ու կլսեն հոգեւոր երգ, քչերը Աստծու խոսքը կհասկանան, շատ քչերը չեն կատարի իրենց մարմնի ու աչքերի ցանկությունները: Հիմա, որ ես սկսեմ հոգեւոր երգեր երգել, համոզված եմ` շատ քչերն են լսելու: Ճիշտ է, կարող է մի մասը լսեն, բայց` կշրջվեն ու կգնան, որովհետեւ այն իրենց կհոգնեցնի, իրենք հաճույքին կտրվեն, կուզենան միշտ ուրախ ժամանց անցկացնել:

""ՅԱՐԵՐԻ" ԵՐԳԱՑԱՆԿԸ ՉԻ ՕԳՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ`
ՀՈԳԵՊԵՍ ԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ"


-Իսկ նոր երգերը ե՞րբ հասանելի կլինեն հանրությանը:
- Հոգեւոր մի երգ ունեմ, մորս գրած երգն է, կոչվում է "Ներիր", այն աշխարհիկ ոչ մի բանի հետ կապ չունի: Իմ նախկին ոճի երգերից էլի կերգեմ` զուտ իմ աշխատանքի համար, որովհետեւ պիտի ընտանիք պահեմ: Բայց ոչ թե "յարս" կամ "մարալս", այլ ավելի ուսուցանող թեմա կընտրեմ, որ գոնե ինչ-որ բանով օգուտ տամ հանրությանը: Որովհետեւ "յարերի" երգացանկը, որ բոլոր երգիչներս երգել ենք արդեն մեր դառը, կծու յարերի մասին, չի օգնում մարդկանց` հոգեպես կայանալու համար: Հակառակը` մարդիկ այդ երգերի տակ խմում են, անջատվում: Բայց երբ ուսուցողական երգ լինի, կհասկանան, որ իրենց ինչ-որ դեղ ու դարման եղավ: Իսկ "Ներիրը" պատրաստ է, բայց այդ երգը չեմ կարող երգել ոչ մի ակումբում կամ ռեստորանում, քանի որ դա լրիվ ապաշխարության մասին շատ գեղեցիկ, սիրով լցված երգ է: Իսկ ռեստորաններում կամ ակումբներում ալկոհոլի ազդեցության տակ, չեմ կարծում, որ ապաշխարության երգ պիտի երգես, նրանց համար ովքեր նստած են ծխախոտով ու խմիչքի բաժակներով:

"... ՄՅՈՒՍ ԵՐԳԱՑԱՆԿՍ` ԿՈՒԶԵԻ ԴԱ ԷԼ ՎԵՐԱՆԱՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ"

-Իսկ մայրիկի գրած երգերից շա՞տ կա, որ դեռ չեն հրապարակվել:
- Մի քանի աշխարհիկ երգեր կան, որ դեռ չեմ երգել, իսկ հոգեւոր երգերից էլ` մոտ 4-ը: Ուզում եմ ուրիշ ստեղծագործողներից էլ հոգեւոր երգեր երգել, կամ էլ` հոգեւոր երգարաններից երգեր կընտրեմ: Ինձ համար ավելի շատ դա է կարեւոր` ես դրա կարիքն եմ զգում: Իսկ մյուս երգացանկս, որով գումար եմ աշխատում, կուզեի որ դա էլ վերանար իմ կյանքից, բայց քանի որ հիմա ընտանիք պահելու ուրիշ միջոց չունեմ ստիպված եմ աշխատում:
- Հնարավո՞ր է որ մի օր էլ ակումբում երգելու փոխարեն` ժամերգությանը երգեք:
- Եկեղեցում չեմ կարող երգել ու գումար աշխատել, դա ճիշտ չի լինի: Եկեղեցուն պիտի անվճար ծառայես, որ շատ աղքատներ այնտեղից օգտվեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում