ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆ ՏՂԱՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԽԱԽՏՎԱԾ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆ ՏՂԱՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷԱԿԱՆՈՐԵՆ ԽԱԽՏՎԱԾ Է

""Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն" հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում նորածին տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռեւս 1990-ական թվականներին: Նման անհամամասնության ձեւավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում եւ հասարակությունում տղայի դերի եւ նշանակության մասին ձեւավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ: Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայումս ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել եւ դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք",- մեզ հետ զրույցում անդրադառնալով սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումներին, ասաց  ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ   ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
-Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված`  հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ես Ձեզ ավելին ասեմ. երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է: Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման խնդրի լուծման նպատակովª Առողջապահության նախարարության եւ միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ ենք վարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ: Արդյունքումª կմշակվի օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայումս օրենսդրության մեջ արտացոլված չէ: Նախարարությունը նպատակ ունի հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական  լրացուցիչ այնպիսի կարգավորումներ եւ մեխանիզմներ մշակել, որոնք չբարձրացնեն մոր առողջության ռիսկայնությունը: Առաջնային կլինի նորածնի սեռի նախապատվության առումով կնոջ, ընտանիքի, հասարակության վարքագծի վրա ազդող մեխանիզմների մշակումը: Ասենք` հղիության արհեստական ընդհատման հետեւանքների մասին բուժաշխատողի կողմից կնոջը հանգամանալից տեղեկացնելու, հղիության ընդհատման որոշումը վերանայելու համար որոշակի ժամանակ տրամադրելու պարտադիր պահանջների սահմանում: Կամ հղիության արհեստական ընդհատումից առաջ սոնոգրաֆիական հետազոտությամբ պտղի ներարգանդային կյանքը` շարժումները, դեմքը, սրտի բաբախը ցույց տալ մորը, հարազատներին:
Իհարկե, հաշվի կառնվեն նաեւ բժշկական ցուցումներով պայմանավորված բացառությունները` սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ եւ այլն, ինչից ելնելով կսահմանվեն արհեստական ընդհատման առավել հստակ բժշկական ցուցումներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում