ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆՈՒՄ "ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ"

Արխիվ 12-16

ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆՈՒՄ
"ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ"


Վերջին ժամանակներս մի տարօրինակ փաստ է ի հայտ եկել. պարզվում է, որ ծննդյան վկայականներից սկսած գրեթե բոլոր փաստաթղթերում հայրանունները գրվում են ուղղական հոլովով, այլ կերպ ասած` առանց "ի"-ի: Արդյոք դա հայերենի տեսանկյունից ճի՞շտ է, փորձեցինք հետաքրքրվել Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
-Դեռեւս տասը տարի առաջ կառավարությունը որոշում էր կայացրել, որն այսօր թույլ է տալիս ծննդյան վկայականներում եւ այլ փաստաթղթերում, բացի անձնագրից, հայրանունը` գրել ուղղական հոլովով: Վերջերս, սակայն, քննարկվել է, որ անձնագրի մեջ եւս հայրանունը ուղղական հոլովով գրվի, բայց համաձայնության դեռեւս չեն եկել:
- Իսկ ըստ Ձեզ, որքանո՞վ է լեզվի տեսանկյունից այդ փոփոխությունը ճիշտ:
- Ուղղական հոլովով գրելը միջազգային ստանդարտ է, պարզապես, մենք տարիներ շարունակ սովորել ենք հայրանվան սեռական հոլովին: Իհարկեª ես չեմ առաջարկում փոխել դա, այլ կարծում եմ, որ ուղղական հոլովով այդ ամենի առկայությունը գուցե մեզ համար մի քիչ խորթ է` հոգեբանական առումով, բայց դա նորմալ է: Բոլոր դեպքերումª ուղղական հոլովով գրելը ճիշտ է, չնայած կրկնում եմ, մենք դեռեւս չենք կարողանում ձերբազատվել այն մոտեցումից, որ հայրանունը կարող է գրվել ոչ միայն սեռականով, այլ նաեւ ուղղականով: Այսինքն` այստեղ որեւէ մեծ խնդիր ես չեմ տեսնում:
Թե ինչ որոշման մասին է խոսքը, եւ ինչն է նման որոշման պատճառ հանդիսացել, փորձեցինք պարզել ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ ԱՐԳԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ վերոնշյալ օրենքը գործում է դեռեւս 2005 թվականից եւ, ինչպես մեր երկրում ամեն բան, բխում է քաղաքացիների շահերից.
- 2005 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության 492 համարի որոշմամբ ընդունվել է քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձեւաթղթերի լրացման կարգը, որի 12-րդ կետում մասնավորապես ասվում է` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում լրացվում է հայրանունների ուղիղ ձեւը: Այս ամենը արվել է նրա համար, որպեսզի խուսափենք հոլովվելու ընթացքում հնարավոր սխալից: Եթե հոլովումների ընթացքում կատարվում են սխալներ, դա բարդություններ է առաջացնում քաղաքացիների համար, եւ որոշակի անհարմարություն եւ ժամանակ պահանջվում քաղաքացուց, որպեսզի այդ սխալներն ուղղվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին հերթին ՔԿԱԳ-ները անձի վերաբերյալ տեղեկատվության շտեմարան են, ապա դրա կարեւորությունը կայանում է նրանում, որպեսզի մենք ճիշտ արձանագրենք անձին վերաբերող տվյալները: Մենք  ակտի գրառմամբ` ընդամենը պատասխանում ենք հետեւյալ հարցերին` ինչ է Ձեր անունը, ազգանունը եւ հայրանունը: Եվ այդ տեղեկատվությունը ճիշտ եւ առանց հոլովելու արձանագրելը, մեր կարծիքով` բխում է քաղաքացիների շահերից:
- Բացի ծննդյան նկայականներից, էլ ո՞ր փաստաթղթերում է հայրանունը առանց հոլովվելու գրառվում:
- Բացի ծննդյան վկայականից, մենք ուղղական հոլովով գրառումներ ենք անում վեց տեսակի ակտային գրանցումներում: Դրանք են` մահվան, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության ճանաչման եւ ազգանվան, անվան, հայրանվան փոխման: ՔԿԱԳ-ում մենք չենք հոլովում հայրանունները:
- Վերջերս քննարկումներ են եղել նաեւ անձնագրերում հայրանունը գրել ուղղական հոլովով, Դուք, որպես ոլորտին քաջատեղյակ` համամի՞տ եք, որ անձնագրերում եւս հայրանունը գրվի առանց հոլովման:
-  Ես կարծում եմ, որ պետք է միասնական մոտեցում լինի, այսինքն` ծննդյան վկայականն եւ անձնագիրը միատեսակ պետք է լինեն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ անձնագրի նկարագիրը հաստատելուց եւս հայրանունը ուղիղ ձեւով գրելը` առանց հոլովման` ճիշտ է:
Ինչպես ստացվեց, որ փաստաթղթերում հայրանունները գրում էինք "ի"-ով, ու հիմա հանկարծ պարզվեց, որ դա ժողովրդի շահերից չի բխում, կարելի է ենթադրություններ անել: Բայց մեկ է, սա ակնհայտորեն մեզ "եվրոպականացնելու" հերթական դետալներից մեկն է: Կարելի է նույնիսկ ընդգծել այն բոլոր հոգեբանական գործոնները, որոնք բխում են հայրանունները "ի"-ով կամ առանց դրա գրելու, եւ երկրորդ տարբերակը, անշուշտ, ամենեւին էլ չի օգնում ծնող-զավակ հարաբերությունների խորացմանը:
Եվ, իհարկե, ամենակարեւորը մնում է այն հարցը, թե այդ ինչո՞ւ պետք է մինչեւ իսկ մեր հայրանունները գրելու ձեւով կապկենք եվրոպաներին: Ինչքա՞ն կարելի է...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում