ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. "ԵՍ ՈՉ ՄԵԿԻ ՄԱՐԴՆ ԷԼ ՉԵՄ"

Արխիվ 12-16

ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. "ԵՍ ՈՉ ՄԵԿԻ ՄԱՐԴՆ ԷԼ ՉԵՄ"

Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, ըստ որի` Մեղրիի քաղաքապետ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, հանդիսանալով պաշտոնատար անձ, չի կատարել շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու իրավական ակտերով իր պարտականությունները: Այս կապակցությամբ հիշեցնենք, որ նույն Սյունիքի մարզի մեկ այլª Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ կապված նմանատիպ մի գործ արդեն իսկ դատարանում է. Ա. Հակոբջանյանը մեղադրվում է պաշտոնական անփութության մեջ: Իսկ թե ինչու է Մեղրիի քաղաքապետը որոշել "հետեւել" Սիսիանի իր գործընկերոջ օրինակինª փորձեցինք պարզել անձամբ պարոն Հովհաննիսյանից, ով զարմանալիորեն հերքեց համապատասխան մարմնի կողմից արդեն իսկ պաշտոնապես հայտարարված տեղեկատվությունըª ասելով. "Ցեխ են ուզում շպրտել վրաս, ընդամենը":
- Ես նոր եմ լրատվամիջոցներից այդ մասին տեղեկացել: Դեռեւս կան մարդիկ, ովքեր, ըստ էության, պարապ են: Եթե քրեական գործ են ուզում հարուցել ինձ վրա, ես գոնե տեղյակ չպե՞տք է լինեմ, իսկ ինձ ոչ ոք ոչ կանչել է, ոչª հարցրել: Ես բացարձակ ոչնչից տեղյակ չեմ, ընդամենը դատախազության կողմից քաղաքում գտնվող երկու ապօրինի շինությունների մասով հարցում ենք ստացել: Ասեմ, որ շինությունները կառուցված են եղել նախքան իմ քաղաքապետ լինելը, իսկ կասեցման մասով անհրաժեշտ բոլոր քայլերը մենք արել ենք: Այնպես որ, ինձ համար թող ոչ ոք ավելորդ չանհանգստանա, որովհետեւ Մեղրիի քաղաքապետի դեմ քրեական գործ չի հարուցվի, քանի որ քրեորեն սխալ արարք Մեղրիի քաղաքապետը դեռես կյանքում իրեն թույլ չի տվել, չեմ էլ պատրաստվում նման ձեռագրով աշխատել: Ես Ձեզ ավելին ասեմ. սկսել են խոսել, թե իբր ես Վահեի ¥նախկին մարզպետ Վահե Հակոբյանի-խմբ.¤ մարդն եմ եղել, հիմա էլ Խաչատրյանն իմ դեմ լարված է, ու չի բացառվում, որ նա է կազմակերպել այս ամենը: Բայց ասեմ, որ ես ոչ մեկի մարդն էլ չեմ, իսկ պարոն Խաչատրյանին շատ հարգում եւ ընդունում եմ, եւ խորհուրդ կտայի մյուսներին էլ` էդ մարդու ցավերով քիչ տառապեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում