Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, ըստ որի` Մեղրիի քաղաքապետ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, հանդիսանալով պաշտոնատար անձ, չի կատարել շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու իրավական ակտերով իր պարտականությունները: Այս կապակցությամբ հիշեցնենք, որ նույն Սյունիքի մարզի մեկ այլª Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ կապված նմանատիպ մի գործ արդեն իսկ դատարանում է. Ա. Հակոբջանյանը մեղադրվում է պաշտոնական անփութության մեջ:
Իսկ թե ինչու է Մեղրիի քաղաքապետը որոշել "հետեւել" Սիսիանի իր գործընկերոջ օրինակինª փորձեցինք պարզել անձամբ պարոն Հովհաննիսյանից, ով զարմանալիորեն հերքեց համապատասխան մարմնի կողմից արդեն իսկ պաշտոնապես հայտարարված տեղեկատվությունըª ասելով. "Ցեխ են ուզում շպրտել վրաս, ընդամենը": - Ես նոր եմ լրատվամիջոցներից այդ մասին տեղեկացել: Դեռեւս կան մարդիկ, ովքեր, ըստ էության, պարապ են: Եթե քրեական գործ են ուզում հարուցել ինձ վրա, ես գոնե տեղյակ չպե՞տք է լինեմ, իսկ ինձ ոչ ոք ոչ կանչել է, ոչª հարցրել: Ես բացարձակ ոչնչից տեղյակ չեմ, ընդամենը դատախազության կողմից քաղաքում գտնվող երկու ապօրինի շինությունների մասով հարցում ենք ստացել: Ասեմ, որ շինությունները կառուցված են եղել նախքան իմ քաղաքապետ լինելը, իսկ կասեցման մասով անհրաժեշտ բոլոր քայլերը մենք արել ենք: Այնպես որ, ինձ համար թող ոչ ոք ավելորդ չանհանգստանա, որովհետեւ Մեղրիի քաղաքապետի դեմ քրեական գործ չի հարուցվի, քանի որ քրեորեն սխալ արարք Մեղրիի քաղաքապետը դեռես կյանքում իրեն թույլ չի տվել, չեմ էլ պատրաստվում նման ձեռագրով աշխատել: Ես Ձեզ ավելին ասեմ. սկսել են խոսել, թե իբր ես Վահեի ¥նախկին մարզպետ Վահե Հակոբյանի-խմբ.¤ մարդն եմ եղել, հիմա էլ Խաչատրյանն իմ դեմ լարված է, ու չի բացառվում, որ նա է կազմակերպել այս ամենը: Բայց ասեմ, որ ես ոչ մեկի մարդն էլ չեմ, իսկ պարոն Խաչատրյանին շատ հարգում եւ ընդունում եմ, եւ խորհուրդ կտայի մյուսներին էլ` էդ մարդու ցավերով քիչ տառապեն: