ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ՞ ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ՞ ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ


Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամագրվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո մեկ բան գործնականում միանշանակ է. գալիք տարվա հունվարի 1-ից մեր երկիրը կդառնա այդ միության անդամª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Իսկ այդ հետեւանքներից մեկի մասին արդեն իսկ խոսելու առիթ ունեցել ենք: Նկատի ունենք հետեւյալը. Միությանը Հայաստանի անդամակցությունը ենթադրում է Հայաստանի պետական ֆինանսների հետ կապված որոշակի փոփոխություններ:
-Այսինքնª նոր բյուջետային եկամուտներ, հնարավոր էª այլ ուղղություններով եկամուտների կրճատում, ծախսերի որոշակի փոփոխություններ: Մեծ հույսեր ունենալով, որ այդ փոփոխությունների արդյունքում բալանսը դրական կլինի, այնուամենայնիվ նկատենք, որ այդ ամենը պետք է որոշակիորեն անդրադառնա պետական բյուջեի վրա: Ինչ հանրագումարովª խոսքը դեռ այդ մասին չէ: Պարզապես, այդ ազդեցությունը սպասվում է, մինչդեռ փաստ է նաեւ, որ գալիք տարվա մեր պետբյուջեի նախագիծը կազմվել էր մինչ Մինսկի պայմանագիրը, եւ ենթադրելի է, որ Եվրասիական միությունից սպասելիքները պետք է որ դրանում ներառված չլինեին: Ուրեմն ի՞նչ փաստացի իրավիճակ ունենք այս պահին. պետբյուջեի նախագիծն արդեն գրեթե մտնում է խորհրդարանական հաստատման փուլ: ԵՏՄ-ից սպասելիքները այնտեղ ֆիքսվա՞ծ են, թե ոչ: Եթե մեր ենթադրածի պեսª ոչ, ապա ի՞նչ է լինելու, նախագիծը պետք է վերանայվի՞: Այդ դեպքում էլ չի՞ ուշանա բյուջեի ընդունման փուլը: Մի խոսքովª պարզաբանումներ ստանալու ակնկալիքներով զրուցեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՐՔԱՐՅԱՆԻ հետ, ով մասնավորապես ասաց.
- Բնականաբար, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բյուջետային գործընթացի վրա որոշակի ազդեցություն կունենա. փաստ է, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին իր հետ բերելու է նաեւ որոշակի տնտեսական առավելություններ եւ աշխուժություն: Բայց զուտ ֆինանսական ծավալով ասել, թե ինչպիսին կլինի դրա ավելացումները բյուջետային մուտքերի վրա, կամ ինչպիսին կլինեն նվազեցումները եւ որ ուղղություններով, այս պահին դժվար է ասել: Բայց կարծում եմ, որոշակի ժամանակահատվածում արդեն համապատասխան գերատեսչությունները, հաշվի առնելով մեր բիզնես կառույցների, տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացքում ունեցած շրջանառությունը, հնարավորություն կունենան առաջիկա տարիների համար ավելի հստակ ասել, թե կոնկրետ, օրինակ` 2015 կամ 2016թթ.-ի համար բյուջետային ինչպիսի ազդեցություն կունենա:
- Ամեն դեպքումª 2015 թվականի բյուջեն կազմելիս` հաշվի առնվե՞լ է ՀՀ-իª ԵՏՄ-ին անդամագրվելու փաստը:
- Այս պահին կդժվարանամ ասել, որովհետեւ մենք պետք է նախեւառաջ վավերացնենք համաձայնագիրը, որից հետո պետք է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ լինեն, եւ դրանից հետո նոր միայն կարելի է հստակ ասել` բյուջեում նախատեսումներ եղե՞լ են կամ բյուջեում որոշակի խնդիրներ` կապված ԵՏՄ-ի հետ, հաշվի առնվե՞լ են, թե ոչ: Այս պահին մի բան է հստակ, որ դա տնտեսական հենքի վրա կայացրած որոշում է, որ դա էապես դյուրացնելու է մեր տնտեսական գործունեությունը ԵՏՄ-ի հսկայական շուկայում: Դա տնտեսապես հնարավորություն է տալու մեր բիզնես ստրուկտուրաներին աշխատել: Այլ բան էª կօգտվեն դրանից, թե չեն օգտվի, եւ դրանից կախված` բյուջետային մուտքերը կլինեն շատ, թե քիչ: Այ հենց դա է, որ արդեն հետոյի խնդիր է: Սա պարզապես, մեզ տրված հնարավորություն է, բայց հենց այսօր ասել, որ գիտեք` մենք պայմանագիր ենք ստորագրել, որով ունենալու ենք իքս միլիոն դրամ եկամուտ կամ ծախս, ճիշտ չի լինի:
- Սակայն ենթադրելի է, որ այդ անդամակցության տնտեսական էֆեկտները հենց գալիք տարվա սկզբից սկսելու են ինչ-որ չափով նկատվել: Թեկուզեւ, որ Միության ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանն իր մասնաբաժինն է ստանալու: Այսինքնª եթե ամեն դեպքում գալիք տարվա բյուջեում դեռեւս հաշվի առնված չլինեն գոնե տեսանելի նման փոփոխությունները, լիարժեք անդամագրվելուց հետո բյուջեն կարո՞ղ է տարվա ընթացքում վերանայվել:
- Մեկը մյուսի հետ փոխշաղկապված է: Իհարկե, պետական յուրաքանչյուր հաստատության եւ նաեւ բիզնեսի յուրաքանչյուր միավորի խնդիրն է` դրական էֆեկտ ունենալ բոլոր գործընթացներից: Իսկ քաղաքական եւ ռազմավարական առումով դրական էֆեկտ ունենալու միջավայրը ձեւավորվում է: Հիմա դրանից շատ եկամուտ, շատ ավելի մեծ հնարավորություններ կլինեն, շատ ավելի արագ եւ էֆեկտիվ կլինի ե՛ւ աշխատուժի, ե՛ւ ապրանքների, ե՛ւ կապիալի տեղաշարժը: Իսկ եթե այս ամենից չօգտվեն` դա նշանակում է, որ մեր տնտեսվարողներին չի հետաքրքրում ոչ այդ հսկայական շուկան, կամ այն պարզեցված մաքսային կանոնները, որոնք գործելու են այդ շուկայի ներսում: Հետեւաբար, կրկնում եմ, հիմա կանխատեսել, թե ինչ կլինի հետագայում, դժվար է: Ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի ծավալի աճի առումով, արդեն դրական բան կա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում