ՍԿՍՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Արխիվ 12-16

ՍԿՍՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ


Հաջորդ տարվա  հունվարի 1-ից  գործողության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, բնականաբար Հայաստանի համար սկսվում է տնտեսական քաղաքականության նոր ժամանակաշրջան: Երեք ամսից էլ քիչ ժամանակ անց Հայաստանի համար բացվում է 175 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրների հետ  պայմանագրային, անարգելք, հավասար պայմաններով  հաղորդակցվելու հնարավորություն:
Մինչ այդ, գործադիր մարմինն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում ԵՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերի վերջնական ճշգրտման ուղղությամբ: Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի` ղեկավարները զեկուցել են ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության "ճանապարհային քարտեզով" նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի եւ առաջիկա քայլերի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին` աշխատանքներն իրականացնել` բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից եւ սեղմ ժամկետում ներկայացնել հաշվետվություն:
Այս ուղղությամբ արված աշխատանքները պատկան գերատեսչությունների կողմից  ամփոփմանը զուգընթաց` դիտարկենք  այսօրվա իրավիճակի կարեւորագույն հարցերը:  Անշուշտ, ավանդաբար այդ երկրներում Հայաստանը ինչ-որ ապրանքատեսակներով ներկայացվել է, սակայն  հունվարի 1-ից  մեկնարկող որակական նոր մակարդակի  իրավահարաբերությունների պայմաններում կառավարության կարեւորագույն խնդիրներից է` մեծացնել այդ ապրանքատեսակների քանակը, ցանկը,  բանակցել շահեկան կամ համարժեք սակագների ամրագրումը` ներկրվող եւ արտահանվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների եւ տարատեսակ այլ հարցերի շուրջ:
Նախ պետք է կառավարությունը` նախարարությունները, հստակեցնեն այդ հզոր շուկայում   ներկայացվելիք Հայաստանի մրցունակ արտադրանքը, կառավարությունն իր ողջ արսենալով պետք է օժանդակի երկրի արտահանողներին` (կառավարության օժանդակության պատրաստակամության մասին արդեն հայտարարություն եղել է) արտահանման  ծավալները մեծացնելու ուղղությամբ, որպեսզի կազմակերպություններն իրենց արտադրանքը ոչ միայն ՌԴ, այլ Բելառուս, Ղազախստան արտահանեն:
Հիշեցնենք, որ կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում  հաստատել է  ԵՏՄ պայմանագրի հավելվածով սահմանված ապրանքների ցանկը, որոնց հանդեպ, ի դեպ, Հայաստանի կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր:  
Ի դեպ, ըստ պայմանավորվածության, ԵՏՄ-ում ֆիքսված չեն դրույքաչափերը, ցանկացած երկիր կարող է հարց բարձրացնել ցանկացած պահի այդ դրույքաչափերն իջեցնելու համար:  
Մեկ այլ միջոցառում եւս նախատեսված է.  այլ երկրի տարածքով անցնելիս`  ռիսկեր կան, որ մեր ապրանքներին կավելանա այլ երկրի ապրանք, ուստի մեր պայմանագրում նախատեսված է, որ հատուկ նույնականացման պիտակ են ունենալու եւ որեւէ մաքսային ձեւակերպում չեն անցնելու:

ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում