"ԲԱՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ, ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ"

Արխիվ 12-16

"ԲԱՑԻ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ,
ՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ"


Երեկ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի "2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին" զեկույցից հետո "Իրավունքի" հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, "Ազգային միաբանություն" կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ պատգամավորների ելույթների ու գնահատականների հետ կապված` մասնավորապես նշեց.
-Քննարկվող հարցը ինքնին կարեւոր էր, բայց անգամ բուռն երեւակայություն ունենալու պայմաններում չէր կարելի պատկերացնել, որ այդ հարցի քննարկումն անգամ կփորձեն օգտարգործել թուլացնելու մեր երկրի ղեկավարման դիրքերը` սպասվելիք Ալիեւ-Սարգսյան բանակցային գործընթացում, որը տեղի է ունենալու մոտ օրերս` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ եւ նրա անմիջական մասնակցությամբ: Շատ լավ է, որ հնարավորություն ընձեռվեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին` իր ելույթում անդրադառնալ եւ հանրության սեփականությունը դարձնել Զարուհի Փոստանջյանի ելույթը, որտեղ Հ. Բաբուխանյանը միանգամայն ճիշտ էր` նշելով, որ այդ տիկնոջ ելույթը միանգամայն դավաճանական էր: Այո, դա մեկ նպատակ էր հետապնդում` Ալիեւ-Սարգսյան բանակցություններից առաջ զենք տալ Ալիեւին, թուրք-ադրբեջանական լոբբիստներին, որպեսզի կարողանան հենվելով Աժ պատգամավորների ամբիոնից ասած խոսքին` փորձել թուլացնել մեր դիրքերը: Դա ոչ միայն դավաճանական ելույթ էր, այլեւ հինգերորդ շարասյան ներկայացուցչի ելույթ, որը թերեւս վերջնականապես բացահայտեց, որ բացի արտաքին թշնամուց, ունենք նաեւ ներքին թշնամի, որին անտեսել չի կարելի: Ամենեւին պատահական չէր, երբ Հ. Բաբուխանյանը իր ելույթում շեշտադրեց նաեւ այն վտանգավոր հարցերը, որոնք  իրենց միասնականության մեջ խարխլում են հայոց պետականությունը, որի հիմքում դրված է հայ ընտանիքի վեհ գաղափարը: Այնքան անակնկալ էր այդ մերկացումը, որ հռետորն ու իրեն սատարողները ապուշ կտրեցին, զարմացան ու չկարողացան զսպել իրենց տանգապն ու ցասումը առ այն, որ ինչպես ժողովուրդն է ասում` "թագավորն այլեւս մերկ է": Հայաստանի դեմ ուղղված թշնամական գործողությունները ունեն տարբեր բաղկացուցիչ մասեր, որոնք ներգործելով` ամբողջությամբ տալիս են արդյունք: Իսկ դրանց մասին հստակ լեզվով իր ելույթում անդրադարձավ պարոն Բաբուխանյանը, եւ կարող ենք ասել, որ գոնե ԱԺ ամբիոնից  հնչած խոսքով` մեր հանրության համար հասկանալի կլինի, թե ինչ դավեր են նյութվում Բաքվում, Անկարայում, Ստամբուլում, եւ ում միջոցով են դրանք արվում: Այս պարագայում ամենեւին էլ զարմանալի չէր այն հրճվանքը, որը ապրում էին Զարուհի Փստանջյանը եւ նրա յուրաինները, որոնց օգնությամբ նաեւ վերջերս Ստրասբուրգում փորձեցին անցկացնել հակահայկական բանաձեւ` կապված ԼՂՀ հիմնահարցի հետ: Ճիշտ էր պարոն Բաբուխանյանը նաեւ այն հարցում, որ չպետք է լոյալ լինենք թշնամու հարցում, քանի որ սահմաններում լարվածությունը դեռ շարունակվում է: Պետք է մենք տեղում մերկացնենք թշնամուն, թե չէ դրա դառը պտուղները կճաշակենք մեր ընտանիքներում, մեր երկրում, մեր ժողովրդի հետ միասին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում