ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. "ԱՎՏՈՐԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է"

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. "ԱՎՏՈՐԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է"


Ինչպես հայտնի է, "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն օրեր առաջ հրապարակել էր այն քայլերը, որոնք պետք է իրականացնեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Դրանց հրապարակումից հետո "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն "Իրավունքի" հետ զրույցում հայտարարեցին, որ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին առաջարկված պայմանները Զարուհի Փոստանջյանի անձնական տեսակետներն են: "Զ. Փոստանջյանը շատ պարզ ասել է, որ արտահայտում է իր անձնական տեսակետը, որը կուսակցության վարչությունը չի քննարկել: Եթե դրանք ներկայացնի, վարչությունը կքննարկի, մենք էլ կասենք մեր դիրքորոշումը",- հայտարարել էր Ռուբեն Հակոբյանը:
Արդյոք Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկներն ընդունել է "Ժառանգությունը", թե ոչ` այս եւ այլ հարցերի պատասխանները պարզեցինք "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում:
-Տիկին Փոստանջյան, "Ժառանգությունն" ընդունե՞ց ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին ուղղված Ձեր առաջարկները:
- Մենք դեռ չենք քննարկել: Այդ առաջարկները ներկայացված են բոլորին:
- Ձեր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էիք, որ 1995-ի Սահմանադրությունն ավտորիտար բնույթ ունի եւ ընդունվել է կեղծիքներով ու պարտադրմամբ: Եթե հիմք ընդունեք Ձեր այս հայտարարությունը, սրան գումարենք նաեւ այն, որ թե՛ մամուլի, թե՛ տարբեր քաղաքական գործիչների կողմից խոսվել է 1990-ականներին կատարված թալանի մասին, ինչո՞ւ ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից չեք պահանջել, որ բացի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներից` նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանցագործ ճանաչեն:
- Իր օրն էլ է գալու:
- Բայց ինչո՞ւ Ձեր կողմից ներկայացված առաջարկներում այդ կետը չեք ներառել:
- Եթե այս խումբը (նկատի ունի "եռյակին"-խմբ.) ցանկություն ունի իրոք համակարգային փոփոխություն անել, պետք է անդրադարձ կատարի նաեւ այս հանգամանքներին: Իսկ հետո, երբ մենք անցնելու ենք անցումային արդարադատության, իհարկե, 1995, 1996 թվականներին պետք է գնահատական տալ: Դա մեր պատմության մի մասն է, որը դեռ գնահատականի ու դատապարտման չի արժանացել: Միանշանակ, արմատներն այդտեղից են գալիս: Որեւէ խնդիր չկա` ինչ-որ մի բան թաքցնելու կամ ինչ-որ մեկին խնայելու:
- Ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ Ձեր պահանջներում դա էլ չեք ներկայացրել:
- Որովհետեւ վիրահատական այս միջամտությունները բավական դժվար են: Եթե այս ուժը (նկատի ունի "եռյակին"-խմբ.) անջատ է Սերժ Սարգսյանից, առաջնային գործընթացը սա պետք է լինի: Ես առաջնային քայլեր եմ ներկայացրել:
- Բազմիցս է հայտարարվել, եւ Դուք էլ այդ կարծիքին համամիտ եք, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հենարան համարվող կուսակցությունն է: Այս ամենը հաշվի առնելով` արդյո՞ք ԲՀԿ-ն կընդունի Ձեր պահանջը այն մասին, որ Քոչարյանին պետք է ճանաչել հանցագործ ու օրինախախտ:
- Ես չգիտեմ, դա իրենց ուղղեք: Դա իրենց մեկնաբանության տիրույթում է:
- Տիկին Փոստանջյան, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները հրաժարվում են Ձեր հայտարարությունները մեկնաբանելուց: Միգուցե, Ձեզ ու Ձեր հայտարարություններին լուրջ չե՞ն վերաբերվում ձեր գործընկերները:
- Այո, այդպես լինում է, երբ դու երիտասարդ ես լինում: Իմ կյանքում ու աշխատանքային գործունեության ժամանակ սկզբից լուրջ չեն վերաբերվում, սկսում են ծաղրել, վարկաբեկել: Հետագայում, երբ իրենց կողմից այդ ամենը լրջություն է ստանում, դիմում են այլ միջոցների: Այդպես-այդպես գնում է, եւ դու հաղթում ես: Մի օր գալու է, որ մեկնաբանելու են:
Որովհետեւ դրանք քաղաքական հարցադրումներ են եւ պահանջված են հանրության կողմից: Եթե նրանք ցանկանում են հանրության հետ լինել դաշնակից, այլ ոչ թե հակառակորդ, պետք է մեկնաբանեն:
- Ի՞նչ ակնկալիք ունեք հոկտեմբերի 24-ի հանրահավաքից:
- Ցանկությունս է տեսնել միացյալ հրապարակ ու հարթակ, որը հաղորդակից է հանրությանը: Թող դա լինի մեր միացյալ դիրքորոշումը, որպեսզի մենք հասնենք իրոք համակարգային փոփոխությունների, ոչ թե անձերի կամ խմբերի փոփոխության:
- Մասնակցելո՞ւ եք հանրահավաքին:
- Այս պահի դրությամբ որոշում չունեմ:
- Դուք եւս Ձեր կուսակցության ղեկավարի նման հայտարարել էիք, որ "եռյակը" միասնական օրակարգ պետք է ունենա: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ, հայտարարել էր, որ "եռյակը" միասնական օրակարգ ունի: Չե՞ք կարծում, որ "եռյակից" սպասումներ ունեցողները տարակուսանքի մեջ են հայտնվում. հիմա հավատալ Ձե՞զ, թե՞ ԲՀԿ պատգամավորին:
- Առայժմ "եռյակի" կողմից միասնական օրակարգ հրապարակված չէ: Միասնական քայլերի վերաբերյալ որոշում չկա: Ինչ վերաբերում է հանրության հավատին, հանրությունը թող հավատա նրան, ով կհրապարակի "եռյակի" օրակարգը:
- Ի՞նչը կարող է ստիպել "Ժառանգությանը"` լքել "եռյակը":
- "Եռյակից" դուրս գալու խնդիր չունենք: Սա խորհրդարանական ձեւաչափով փոքր համագործակցություն է: Եթե որեւէ խնդիր լինի, կարծում եմ, իրենք (նկատի ունի ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին-խմբ.) կլքեն: Մեր կողմից առաջ քաշվող համակարգային փոփոխություններին իրենք են միացել: "Եռյակի" ուժերը տարիներ շարունակ եղել են իշխանության մեջ, դուք տեսել եք ինչպիսի վարքագիծ են նրանք դրսեւորել: Տարիներ շարունակ նրանք համամիտ են եղել գործող համակարգին: Այս արատավոր համակարգը ստեղծվեց 1990-ականներին: Երբ 2007-ի սեպտեմբերի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց նորից վերադառնալ ակտիվ քաղաքականություն, այդ ժամանակ նա հայտարարեց, որ իր միակ մեղավորությունը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելն է: Բայց ես չեմ կարծում, որ դա իր միակ մեղքն է: Ընդհանուր առմամբ, այս ավտորիտար համակարգի ճարտարապետներից մեկը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: 1995-ի Սահմանադրությունը, 1996-ի ընտրությունները դրա վկայությունն են: Արցախի հարցում եւս մենք ունենք հակադարձ տրամադրություններ: Եթե ցանկանում ենք ունենալ իրոք ժողովրդական շարժում, դրա մեջ պետք է ներգրավված լինեն բոլոր նրանք, ովքեր համամիտ չեն գործող համակարգի հետ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում