ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչ ուզում ես ասա, սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ամբողջ քաղաքական դաշտի ուրախությունն է: Նա  "համարյա երաշխավորված" է համարում, որ Սերժ Սարգսյանը նախագահի կարգավիճակով չի հասցնելու իր կածիքը հայտնել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ: Այլ խոսքով` Զուրաբյանը համարյա երաշխավորված է համարում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու մինչեւ 2015թ.-ի մարտը: Զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել` ո՞վ է այդքան դաժանաբար խաբել Զուրաբյանին: Եթե այդպիսի բան նրան ներշնչել է Լեւոն Ակոպիչը, ապա դա իսկական սադիզմ է, քանզի դառը հիասթափությունը վրա կհասնի այն ժամանակ, երբ սկսվում են գարնանային սրացումները: Իսկ եթե դա հեղինակային միտք է, ապա մնում է հիշել Ռոբերտ Քոչարյանի ասած "ուրիշ մասնագետին":
"Ուրիշ մասնագետին" միանգամից հիշեցինք հենց որ ծանոթացանք ՀԱԿ վարչության անդամ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ մտքի փայլատակումներին. "ԵՏՄ անդամ դառնալու դեպքում մենք Ղարաբաղը տալիս ենք` առանց որեւէ կրակոցի, չմիանալու դեպքում` կրակոցով, զոհերի գնով: ԵՏՄ-ի պայմանագիրը ստորագրելուց հետո ադրբեջանական մամուլը գրեց, որ Ալիեւն առանց կրակոցի վերցրեց Ղարաբաղը: Երկկողմ համաձայնության, դավադրաբար, թե անգիտակցաբար, ամեն դեպքում դա տեղի ունեցավ: Ադրբեջանական դիվանագիտությունը հենց դա է, Ադրբեջանը ոչ մի ընտրություն չի անում` ո՛չ ԵՏՄ, ո՛չ ԵՄ: Դա թուրքային դիվանագիտության ոճն է": Զարմանալի է, ինչպես մարդ կարող է այդպես կուրորեն կրկնել ադրբեջանական քարոզչության մարազմները: Սա կամ դավաճանական միտումներ են, կամ, իրոք, Գալուստ Սահակյանի ասած` բժիշկն էլ չի օգնի:
Մեր ձախողակ "եռյակի" օրն է ընկել եւ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ: Մերիլենդ նահանգում նա չի հասցրել ավարտել իր ելույթը` ի նպաստ նահանգապետի թեկնածու Էնթոնի Բրաունի: Շուտով մարդիկ սկսել են լքել դահլիճը: Օբամայի ելույթը սկսվելուց 10 րոպե անց դահլիճի մուտքի մոտ հեռացողների հերթ է կուտակվել: Արդյունքում` նախագահը ստիպված է եղել դադարեցնել ելույթը: Դե ինչ, մշտապես հայի բախտից ենք բողոքել, սակայն մեր` նույնիսկ ամենաձախողակ, ամենաբթամիտ քաղաքական որեւէ գործչի գլխին այդպիսի փորձանք չի եկել: Ուստի, զարմանալով հանդերձ, պետք է առաջարկենք, որ այսուհետ "հայի բախտ" բառակապակցության փոխարեն օգտագործենք "Օբամայի բախտ" բառակապակցությունը:
Իսկ հիմա մի լուր, որը հետաքրքիր կլինի մեր ընթերցողներին: Երկուշաբթի սկսվեց եւ ավարտվեց "16 համասեռամոլապաշտպաններ ընդդեմ "Իրավունք" թերթի" գործով դատաքննությունը, եւ հոկտեմբերի 30-ին հրապարակվելու է վճիռը: Տեսնել էր պետք, թե "Կոնչիտայի վկաները" ինչպիսի պաթոսով ջանում էին հաստատել, թե համասեռամոլների իրավունքները պաշտպանելը լավ բան է, հետներն անգամ բերել էին փնթի տեսք ունեցող ինչ-որ եվրոպացիների, ովքեր իրենց լուսանկարչական սարքերի չխչխկոցով հունից հանեցին դատավորին: Բայց ամենահետաքրքիրն այն էր, թե դատական նիստից հետո ԿՈՆՉԻՏԱՅԱՊԱՇՏՆԵՐԸ համացանցում ինչպիսի ցնցումների մեջ էին ընկել այն պատճառով, որ մեր փաստաբան Լեւոն Բաղդասարյանը իր ելույթում օգտագործել էր "գալուբոյիզմ" բառը: Դե ինչ, ախր ցանկացած հայ մարդու համար բավականին դժվար է եւ տհաճ սովորել սրանց նորահայտ տերմինները, փորձել հասկանալ, թե ինչ է նշանակում, ասենք "ԼԳԲՏ համայնք": ԲՏ-ն գիտենք ինչ է, բայց պոչից ԼԳ կպցնելը ի՞նչ երանգով է դա հարստացնում...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում