ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արխիվ 12-16Հարգելի "Իրավունք"
Շնորհավորում եմ Ձեր ողջ խմբագրակազմին` հոբելյանական տարեդարձի կապակցութամբ: 25 տարի, քառորդ դար Դուք մեր մամուլի պատմության մեջ կատարել եք հսկայական ներդրում` նպաստելով ոչ միայն ազատ խոսքի, անկախ մամուլի կայացմանը, այլեւ, թող բարձրագոչ չհնչի, Ձեր հայանպաստ դիրքորոշմամբ, Ձեր գրչով աջակցել եք սահմանում հայրենիքը պաշտպանող զինվորին, արտաքին քաղաքականության ոլորտում` Հայաստանի ճշմարիտ ուղու որդեգրմանը: Դուք ԶԼՄ-ների մեջ եզակիներից եք, որ հրապարակայնորեն դրական վերաբերմունք արտահայտեցիք Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության կապակցությամբ: Դուք սկզբունքային հրապարակումներով այսօր էլ նպաստում եք երկրում առողջ մթնոլորտի ձեւավորմանը:
Դուք տարիների ընթացքում չտրվեցիք քաղաքական կոնյունկտուրային, մնացիք սկզբունքային դիրքերում, ինչը մեր օրերում բացառիկ երեւույթ Է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թերթի խմբագրակազմին` նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում եմ երկարակեցություն:
"Իրավունքի" առկայությունը մեր կյանքում անհրաժեշտություն է եւ իր խորհրդանշական անվանումով` "Իրավունք", միտված է ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությանը:
ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
"Ազգային վերածնունդ" կուսակցության նախագահ

