ԲՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԼՍՈՂԻ ԴԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԼՍՈՂԻ ԴԵՐՈՒՄ
Այս ԱԺ քառօրյային զարմանալի քաղաքականություն են որդեգրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Վերջիններս փորձում են հնարավորինս քիչ երեւալ ԱԺ նիստերի դահլիճում, անցնել ԱԺ միջանցքներով` հնարավորինս արագ ու ամեն կերպ խուսանավել լրագրողների հարցերից: Ինչեւէ, հետաքրքիր է` 4 օր անց մեծ հանրահավաք խոստացող ոչ իշխանական «եռյակի» ներկայացուցիչ քաղաքական ուժը ինչո՞ւ ասելիք չունի, երբ նույն «եռյակի» մյուս ներկայացուցիչներն աղաղակում են, թե անգամ միասնական օրակարգ չունեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

