ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ Է, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ
ՀԱՄԱՐ ՄԵԿ Է, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում, զարմանալիորեն չանդրադարձավ սեփական խմբակցության ներկայացուցչի` Զ. Փոստանջյանի ելույթին, որին կոռեկտության կոչ անելով` ի վերջո, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ անջատել խոսափողը, մինչդեռ ինքն իրեն դատախազ հռչակած Զ. Փոստանջյանին սկսեցին անձնվեր պաշտպանել ՀԱԿ խմբակցության «մաչոները»` Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ինչեւէ, հավանաբար, Զ. Փոստանջյանի հերթական սկանդալից հետո, պարոն Հակոբյանը որոշեց «ծուռ նստել ու դուզ խոսել» եւ այդ պատճառով անկեղծացավ` նշելով, որ հանրահավաքի գնացող ժողովրդի համար մեկ է, թե ովքեր են կանգնած Ազատության հրապարակի ամբիոնում: Ավելին` նույնիսկ շարունակելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի միտքը` նշեց, որ չի ընդունում, երբ ՄԻՊ-ը պաշտպանում է ոչ թե ընտանիքներին, այլ կոնչիտաներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

