"ԱՊՈՒՇՈՒԹՅՈ՞ՒՆ", ԹԵ՞ ՓԱՍՏ
Արխիվ 12-16"ԱՊՈՒՇՈՒԹՅՈ՞ՒՆ", ԹԵ՞ ՓԱՍՏ
"Ղարաբաղ" կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը օրեր առաջ 168.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր "... Հաճախ անկախության հակառակորդներին քվեարկությունների ժամանակ ստիպում էինք կողմ լինել: Եվ շատերը, որոնց համար անկախությունն առանձնապես մեծ նշանակություն չուներ, հենց այնպես համաձայնում էին: Ի վերջո, մոտավորապես 1989 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ համագումարն արդեն պետք է լիներ, այդ տողը դեռեւս մնացել էր բաց, որովհետեւ երկու հոգի կտրականապես մերժում էին անկախության գաղափարը, մեկը Սամսոն Ղազարյանն էր, մյուսը` Լեւոն Տեր-Պետրոսյանը": Մեկնաբանության համար դիմեցինք ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանին:
- Պրն Մանուկյան, ինչպե՞ս եք արձագանքում "Ղարաբաղ" կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի այն հայտարարությանը...
- Չեմ կարդացել:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել անկախության գաղափարին:
- Ապուշություն: Մեկ բառով ասացի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

