ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԵԶԴԻ ՋՈԿԱՏՆԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵՆ ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԸ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԵԶԴԻ ՋՈԿԱՏՆԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵՆ ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԸ
«Մահապարտ եզդիների ջոկատները շարունակում են իրենց պայքարը իսլամիստ ահաբեկիչների դեմ «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը:
Նրա խոսքով` Գերմանիան ու Չեխոսլովակիան են առայժմ զենք-զինամթերքով աջակցել եզդիների ջոկատներին:
Ամո Շարոյանի տեղեկացմամբ` խոսակցություններ կան, որ Իրաքի եզդիները քրդերի հետ որոշակի պայմանավորվածության գալով հնարավոր է ազատագրեն Շանգալ մարզի կենտրոնը` Սինջար քաղաքը: «Ընդհանուր առմամբ եզդիներ-իսլամիստներ պայքարը փոփոխական արդյունքներ է տալիս: 15 օր առաջ օրինակ, եզդիները մի քանի գյուղ էին ազատագրել, սակայն իսլամիստները գրավեցին դրանք: Մեկ շաբաթ անց եզդիներին նորից հաջողվեց դրանք ազատագրել»,-մանրամասնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահը:
Եզդի կանայք ու երեխաները, Ամո Շարոյանի խոսքով, տեղակայված են Քուրդիստանի ինքնավար հանրապետությունում տեղակայված փախստականների ճամբարներում:
Սոնա Դավթյան

