«ԱՂԱՆԴՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԶՈՆԲԻԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ». Ա.ԲՈՇՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՂԱՆԴՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ԶՈՆԲԻԱՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ». Ա.ԲՈՇՅԱՆ
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերկանգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` վերջին շրջանում Հայաստանում սկսել են ակտիվանալ կրոնական կառույցները, որոնք փորձում են դեր խաղալ հայաստանյան քաղաքական կյանքում: Կրոնական կառույցների ակտիվությունը Ա. Ամարյանը բացատրեց հետեւյալ կերպ.«Նրանց ակտիվությունը միշտ էլ եղել է` պարզապես այժմ հաշվի են առել իրենց անպատժելիությունն ու դուրս են եկել ջրի երես»,-նշեց ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ եւ ընդգծեց, որ պետք է մտածել ազգային արժեքների եւ ապագա սերունդների ապագային մասին, որոնք վաղը կարող են հայտնվել աղանդավորական կառույցների թակարդում: Քանի որ այդ կառույցները ուղղված են ազգային արժեքների ոչնչացման դեմ:
«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը փաստեց, որ աղանդավորական կառույցները ոչ միայն արեւմտյան արժեքների քարոզչությամբ հային զրկում են իր ինքությունից, այլեւ փորձում են հայ հասարակության մեջ նվազեցնել Հայ Առաքելական եկեղեցու դերը: «Արեւմտյան արժեքների քարոզչությամբ փորձում են արժեզրկել հենց մեր եկեղեցու ինստիտունը, քանի որ այդ ինստիտուտը արդեն 1700 տարի է պահպանում է ազգի ինքնությունը: Աղանդներում կրառվում են զոնբիացման տեխնոլոգիաներ, որը հասել է իր գագաթնակետին: Կիրառելով հիպնոսի մեխնազմներ` Հայաստանում արդեն ձեւավորվել է աղնդավորակնների հսկայական բանակ, որը գերազանցում է 200 հազարը: Պետք է հաշվի առնենք, որ այդ մարդիկ կառավարվող են, ենթարկվում են իրենց առաջնորդների հրամանին եւ ցանկացած պահի կարող են ներքաշվել քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործի մեջ»,-մեկնաբանեց ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ: Սա մեծ խնդիր է, որը լուծելու համար Ա. Բոշյանը առաջարկում է նախ եւ առաջ փոխել Հայաստանի օրենսդրությունը.«Օրենսդրական ճանապարհով պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին եւ օրենսդրությամբ արգելել աղնդավորական քարոզչությունը»,-ավելացրեց Բոշյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

