ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԴՈՒՐՍ ԵՆ ՇՊՐՏԵԼ ՌԵՍՏՈՐԱՆԻՑ
Արխիվ 12-16ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԴՈՒՐՍ ԵՆ ՇՊՐՏԵԼ ՌԵՍՏՈՐԱՆԻՑ
Վերջերս հայաստանյան ռեստորաններից մեկում հերթական անգամ պատրաստվում էին Սուրեն Սուրենյանցին ծեծել եւ գլուխը զուգարանի մեջ մտցնել: Բանն այն է, որ նա իր սովորության համաձայն ուտում-խմում է ռեստորաններում եւ դրանց կից հյուրանոցներում, իսկ վերջում հայտարարում, որ փող չունի: Այն պահին, երբ ռեստորանների տերերը պատրաստվում են մի լավ քոթակել էժանագին խաբեբային, նա սկսում է ղժղժալ, ոստիկանություն կանչել եւ պահանջել, որ իրեն ոստիկանություն հանձնեն: Այդքանից հետո նրա շառից հեռու մնալու համար, սովորաբար թքում են թե՛ նրա եւ թե՛ իր պարտք մնացած փողի վրա եւ դուրս շպրտում ռեստորանից: Զարմանալի է, որ այդ կիսագրագետ ու հարբեցող քցողին դեռ ոմանք ընկալում են որպես քաղաքագետ եւ այս կամ այն կարծիքի վերաբերյալ հարցնում նրա տեսակետը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

