ԱԺ ԱՄԲԻՈՆԸ ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԿՈՆՉԻՏԱՆԵՐԻՆ ԳՈՎԵՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

ԱԺ ԱՄԲԻՈՆԸ ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԿՈՆՉԻՏԱՆԵՐԻՆ

ԳՈՎԵՐԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ երեկ   ԱԺ ամբիոնից հնչած մի քանի ելույթների` դրանք որակելով  պետական դավաճանություն:

Վահրամ Բաղդասարյանն առանձնահատուկ անդրադարձավ  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթներին: «Մենք երեկ ականատես եղանք   պետական դավաճանության դասական օրինակի:  ԱԺ ամբիոնն օգտագործվեց  Ադրբեջանին ու Թուրքիային ապատեղեկատվություն ստանալու համար»,- ասաց պրն Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով` երեկվա ելույթներից նավթադոլարների հոտ էր փչում. «Բայց կարծես թե ֆինանսավորման աղբյուրը փոխվել է»:

Դահլիճից  ՀՀԿ խմբակցության ղեկավարի ելույթին արձագանքեց  եւ իր անհամաձայնությունը հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Ձեր ելույթից է նավթադոլարների հոտ փչում»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ դիտողություն արեց պատգամավորին` ասելով. «Երբ ԱԺ նախագահ կլինենք, կընդհատեք»:

«Շատ ուրախ եմ, որ որոշ մարդիկ իրենց վրա են վերցնում, նշանակում է ասածներիս մեջ ճշմարտություն կա: Ես անուն չտվեցի, մտորում ու կարծիքներ եմ ասում»,-  արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանի խոսքն ընդհատեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը հարուցեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի զայրույթը: Վերջինս դիմեց ԱԺ նախագահին եւ խնդրեց կարգի հրավիրել անկարգներին ու դուրս հրավիրել դահլիճից:

Անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցին`  Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց  ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ասաց, որ իր  անկախությունն ու կայացումը հաստատելու համար  չմեղադրել պատգամավորներին  ու հանձնարարականներ տալ: «Մի օգտագործեք հայոց ամբիոնը չօգտագործել կոնչիտաներին գովերգելու համար»,- եզրափակեց  ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում