«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ

 

Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը հանդիպեց Արարատյան Հայրապետական թեմից զորակոչված և ծառայության ժամանակ զոհված զինվորների մայրերին, ովքեր «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով աջակցություն են ստացել:

«Մենք ուզում ենք շնորհակալություն ասել մեզ չմոռանալու և մեր որդիների հիշատակը վառ պահելու համար: Յուրաքանչյուրիս զավակը հերոս է, որ իր կյանքի գնով պահել է մեր Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ հերոս զավակի մայր եմ: Շնորհակալ եմ ձեր ու թեմի կողմից իրականացված «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի համար», -ասաց մայրերից մեկը:

Սրբազանը զրուցեց մայրերի հետ, լսեց նրանց որդիների պատմությունները, մխիթարության խոսքեր ասաց. «Սիրելի մայրեր, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր նախաձեռնությունները օրհնվում են Հայոց Հայրապետի կողմից՝ մեր սրբություն սրբոց Էջմիածնից: Որևէ գումար չի կարող փոխհատուցել ձեր կորուստը, որ բոլորինս է: Ոչինչ չի կարող ամոքել այն ցավը, որ կա ձեր սրտերում: Մենք մեր խոնարհումն ենք բերում ձեր առաջ՝ նման հերոս որդիներ ազգին նվիրելու համար: Ցավոք՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որ անմեղ զոհերից խուսափել չենք կարողանում: Աղոթում ենք առ Աստված, որ այլևս ոչ մի կյանք չպահանջվի՝ մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար: Սակայն յուրաքանչյուրիս գերագույն պարտքն է տալ Հայրենիքին առավելագույնը: Պարտական ենք ձեզ ու բոլոր հայ մայրերին»:

Սրբազան հայրն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ու նրանց կողքին լինել անհրաժեշտության դեպքում: Մայրերը խնդրեցին հնարավորություն ընձեռել հաճախ հանդիպել Սրբազանին, ինչին նա սիրով համաձայնեց:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում