Երգիչ Գուժ. «ՄԵԿ-ՄԵԿ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՀԱՃԱԽ ԵՆ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» (Պրեմիերա)

Արխիվ 12-16

Երգիչ Գուժ. «ՄԵԿ-ՄԵԿ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ

ՀԱՃԱԽ ԵՆ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» (Պրեմիերա)

 

Երգիչ ԳՈՒԺԸ սոցցանցերում ներկայացրել է իր նոր «Օ՜հ» անունով տեսահոլովակը եւ մրցույթ հայտարարել: «Սեխմելով share, տեղադրելով այս նույն գրառումը իմ նոր տեսահոլովակի հետ միասին քո էջում, այնուհետեւ հավաքելով հնարավորինս շատ share ընկերներիդ կողմից, ովքեր ճիշտ նույնությամբ կկատարեն այս նույն գործողությունը իրենց էջում, կստանաս մրցանակ. 100 share = 10 000 դր./ 200 share = 20 000 դր. /500 share = 70 000 դր. /1000 share = 150 000 դր.», - տեղեկացնում է երգիչն ու զգուշացնում. «Անազնիվ ճանապարհով, ինչպես նաեւ կեղծ էջերից արված գործողությունները չի հաշվելու»: Նոր տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ, ինչպես նաեւ հայտարարված մրցույթի մասին «Իրավունքը» զրուցեց Գուժի հետ:

ախ խոսենք տեսահոլովակի ստեղծագործական թիմի մասին:

- Այս անգամ տեսահոլովակի ռեժիսորը ես եմ, բայց ամեն հարցում` թե՛ տեխնիկական, թե՛ այլ, ինձ շատ օգնեց օպերատոր Ռոբ Խաչիկյանը: Նաեւ, ինչպես նկատեցիք, տեսահոլովակում կար հերոսուհի, ում մարմնավորեց սպորտային լրագրող եւ մեկնաբան Հռիփսիմե Ղազարյանը: Նա նկարահանվեց  շատ ցուրտ պայմաններում, թեթեւ հագնված, ես կասեի` իսկական հերոսուհու կարգավիճակով:

- Որտե՞ղ հոկտեմբեր ամսին կամ գուցե ավելի շուտ այսպիսի ձյունառատ անտառ գտաք` նկարահանումներն իրականացնելու համար:

- Իրականում նկարահանումներն եղել են դեկտեմբեր ամսին: Ուղղակի, քաղաքից բացակայելու պատճառով անընդհատ հետաձգվում էր պրեմիերան:

- Երգի անունը «Օհ» է, իսկ հետաքրքիր է, ե՞րբ է կյանքում Գուժը բացականչում «Օ՜հ»:

- Դե ինչպես տեսնում եք երգելուց բացականչեցի «Օ՜հ» (ծիծաղում է Գուժը-հեղինակ):

- Իրականում այս տեսահոլովակը Ձեր հոգու ճի՞չն էր, թե հորինված պատմություն:

- Ճիշտն ասած, իմ բոլոր երգերը կյանքի տարբեր իրավիճակներում հաճախ հանդիպող երեւույթներ են… Կարծում եմ` բոլորի կյանքում եղել են անհասանելի երազներ, որոնք այդպես էլ չեն իրականացել ու սա հենց դրա մասին էր:

- Հաճա՞խ եք սիրուց տառապել:

- Ոչ հաճախ, քանի որ շատ հազվադեպ եմ սիրահարվում: Եվ դրա համար էլ մեկ-մեկ նախանձում եմ նրանց, ովքեր հաճախ են սիրահարվում:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված երկարատեւ լռությունը, քանի որ, կարծես թե, վաղուց նոր տեսահոլովակ չէիք նկարահանել:

-Չէի ասի, թե երկարատեւ լռություն էր, քանի որ երկու տարվա մեջ երեք տեսահոլովակը կարծում եմ` նորմալ է, բայց արդեն ժամանակն էր, որ ներկայացնեի նոր տեսահոլովակ: Հաջորդը կարծում եմ` կլինի ավելի ռիթմիկ:


 

Ի դեպ, մրցույթին մասնակցելու համար անցե՛ք հետեւյալ հղումով.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=856360741063162&id=239953282703914

 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


Հ. Գ. –Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք առաջիկա տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում