ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «ԻՐ ՕՐՆ ԷԼ Է ԳԱԼՈՒ»

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ. «ԻՐ ՕՐՆ

ԷԼ Է ԳԱԼՈՒ»

 

Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն օրեր առաջ հրապարակել էր այն քայլերը, որոնք պետք է իրականացնեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Դրանց հրապարակումից հետո «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանն«Իրավունքի» հետ զրույցում  հայտարարեցին,  որ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին առաջարկված պայմանները Զարուհի Փոստանջյանի անձնական տեսակետներն են: «Զ. Փոստանջյանը շատ պարզ ասել է, որ արտահայտում է իր անձնական տեսակետը, որը կուսակցության վարչությունը չի քննարկել: Եթե դրանք ներկայացնի, վարչությունը կքննարկի, մենք էլ կասենք մեր դիրքորոշումը»,- հայտարարել էր Ռուբեն Հակոբյանը:

Արդյոք Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկներն ընդունել է «Ժառանգությունը, թե ոչ` այս եւ այլ հարցերի պատասխանները  պարզեց «Իրավունքը»«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում:

-Տիկին Փոստանջյան, «Ժառանգությունն» ընդունե՞ց  ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին ուղղված Ձեր առաջարկները:

-Մենք դեռ չենք քննարկել: Այդ առաջարկները ներկայացված են բոլորին:

-Ձեր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էիք, որ 1995 թ-ի Սահմանադրությունն ավտորիտար  բնույթ ունի եւ ընդունվել է կեղծիքներով ու պարտադրմամբ: Եթե հիմք ընդունեք Ձեր այս հայտարարությունը, սրանք գումարենք նաեւ այն, որ թե´մամուլի, թե´ տարբեր քաղաքական գործիչների կողմից  բազմիցս  է խոսվել է 1990-ականներին կատարված թալանի մասին, ինչո՞ւ ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից չեք պահանջել , որ բացի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներից` նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանցագործ ճանաչեն:

-Իր օրն էլ է գալու:

- Բայց ինչո՞ւ Ձեր կողմից ներկայացված  առաջարկներում այդ կետը չեք  ներառել:

-Եթե այս խումբը (նկատի ունի «Եռյակին»-խմբ.)  ցանկություն ունի իրոք համակարգային փոփոխություն անելու, պետք է անդրադարձ կատարի նաեւ այս  հանգամանքներին: Իսկ հետո, երբ մենք անցնելու ենք անցումային արդարադատության, իհարկե, 1995, 1996  թթ-ին պետք  է գնահատական տալ:  Դա մեր պատմության մի մասն է, որը դեռ գնահատականի ու դատապարտման  չի արժանացել: Միանշանակ, արմատներն էդտեղից են գալիս: Որեւէ խնդիր չկա ինչ-որ մի բան թաքցնելու  կամ ինչ-որ մեկին խնայելու:

-Ուզում եմ հասկանալ`ինչու Ձեր պահանջներում   դա էլ չեք ընդգրկել:

-Որովհետեւ վիրահատական այս միջամտությունները բավական դժվար են: Եթե այս ուժը (նկատի ունի «Եռյակին»-խմբ.)  անջատ է Սերժ Սարգսյանից, առաջնային գործընթացը սա պետք  էլինի: Ես առաջնային քայլեր եմ ներկայացրել:

Հարցազրույցի շարունակությունը` «Իրավունք» թերթի վաղվա համարում:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում