«ՄՈՏԱԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

«ՄՈՏԱԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՄԲ

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Այսօր Ազգային ժողովում, Մարդու իրավունքների պաշտպանի «2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցից հետո պատգամավորները ելույթ ունենալով արտահայտեցին իրենց դիտարկումները դրա հետ կապված:Մինչ այդ իր լալահաչառ ելույթում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց դոշ տալ Շանթ Հարությունյանի եւ մի քանի այլ բանտարկյալների համար, ովքեր այսօր իրենց ոչ ադեկված գործողությունների արդյունքում հայտնվել են ճաղերից այն կողմ: Սակայն հերթական անգամ տիկնոջ խոսափողն անջատվեց, քանի որ ելույթը նման էր հանրահավաքի: Այնուհետ Աժ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽՆՅԱՆԸ իր ելույթում անդրադառնալով դրան նախ նշեց.

«Ես չգիտեմ Միացյալ նահանգներում ինչ են սովորեցնում, այնտեղ մեկնած որոշ ուսանողական տարիքից վաղուց դուրս եկած ուսանողների, բայց գիտեմ, որ նման միտինգախառը հիսթերիկաները առաջին հայացքից տպավորություն են ստեղծում, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը, այլ մասնագետի կարիք է զգացվում: Սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Երբ մեր երկիրը գտնվում է ճակատագրական փուլում, մեր սահմաններին ավելի ու ավելի մոտենում է պատերազմը, երբ աշխարհը մոտենում է հակամարտող եւ անտոգոնիստական բնույթ կրող դաշինքների ձեւավորմանը, այս պահին նման որակավորմումները ես համարում եմ դավաճանական: Առավել եւս, որ կարծես ՄԻՊ-ի 2013 թվականի զեկույցը որեւէ առիթ չէր տալիս քաղաքականացնելու այն հիսթերիայի մակարդակի: Սակայն արդեն տխուր ավանդույթ է, որ մենք փոխանակ աշխատենք միտինգ ենք անում, որի միակ նպատակը հետեւյալն է. «Դուք իջեք այդ աթոռներից, մենք ուզում ենք գալ նստել այդտեղ», ինչի՞ համար, ո՞ւմ համար, ո՞վ է գալու...: Ցավում եմ, որ ժամանակ ենք կորցնում միտինգային դրսեւորումների վրա, փոխանակ քննարկենք մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրները, որոնց մի մասը արդարացիորեն, մի մասը սուբյեկտիվորեն նշված են համապատասխան զեկույցում: Չի կարելի խոսել մարդու իրավունքների մասին, պաշտպանելով յուրաիններիդ, ընդրներիդ, հարազատներիդ, բայց անտեսես մյուսներին, ասելով, որ իմ ընկերոջը, իմ կուսակցին, իմ թայֆայակցին կարելի է ամեն ինչ եւ կարելի է արդարացնել ու չտեսնելու տալ նրա անօրինական արարքը, իսկ մնացածների դեպքում վերածել ամենաաննշան արտահայտությունը  անտրամաբանական եզրակացությունների ու վիրավորանքների, պախարակումներ, պիտակավորումներ կատարել: Շնորհակալ եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, ով հիշեցրեց իր ելույթում, թե ինչ էր տեղի ունենում 20, 10 տարի առաջ, սպանված պաշտոնյա մարդկանց անուններ: Ես կարող եմ այդ տխուր ցանկը շարունակել երկար, քանի որ 25 տարի զբաղվում եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ: Անձամբ շատ եմ տուժվել եւ ֆիզիկապես եւ բարոյապես, որովհետեւ պաշտպանել եմ մարդու իրավունքները այն ռեժիմներից,  ում ներկայացուցիչները այսօր դատավորի կեցվածք են ձեռք բերում եւ փորձում են համեմատել 2013 թիվը 2012 թվականի հետ: Դուք լավ կլինի 2013 թվականը համեմատեք 1995-96-98-2001-02-03-06 թվականների հետ, երբ ընդդիմախոսներին գնդակահարում էին, իսկ բանտ նստելով պրծնելը բարեբախտություն էր: Երբ տանկերով ճզմում էին ընդդիմադիրների ցույցը, երբ ընդդիմադիր ելույթ ունեցողներին դանակահարում էին, այ դրա հետ համեմատեք, կամ երբ մամուլում այդ ամենի մասին գրվում էր, ջնջխվում էր խմբագրությունը:

«ԵՍ ԷԼ ԵՄ ԶԶՎՈՒՄ ԿՈՆՉԻՏԱՅԻՑ»

Ես կարող եմ խոսել նաեւ մարտի մեկի մասին եւ ասել, որ այո, ես դժգոհ եմ եւ իսկապես կան հարցեր, որոնք մնացին բաց: Կար մի խումբ, որը սադրում էր մարդկանց, որպեսզի գնային հակաօրինական քայլերի, զանգվածային ապօրինի գործողությունների:Կար մարդկանց այլ խումբ, ով սադրանքի ենթարկված մարդկանց էր ճնշում: Մի ժամանակ կարծես դուք  ընդդիմադիր եւ այլընտրանքային տիկնայք եւ պարոնայք միմյանց մեղադրում էիք  մարտի մեկի գործողությունների մեջ, իսկ այսօր կողք-կողքի կանգնած պահանջում եք մարտի մեկի բացահայտումը: Այո, ես էլ եմ պահանջում եւ հարցնում, թե ի՞նչ նպատակ ունեին այդ սադրանքները, որովհետեւ այսօր նույնպես փորձում եք սադրել մարդկանց նույն արատավոր, սխալ ձեւերով: Այդ տասը զոհը մնացին մեր երկրի խարանը, դժբախտությունը եւ իրենց ծնողների անվերջ լացը: Իսկ մնացածը քաղաքական շահարկումներ են արյան գնի վրա:

Խոսում են դատական պատվերների ու կեխղծված ընտրությունների մասին նրանք, ով անձամբ կեղծում էր ընտրությունները եւ անձամբ խառնվում էին դատաան գործերին: Խոսում են կոռուպցիայի մասին նրանք, ում պաշտոնական հրապարակված եկամուտներն ու դղյակները իրար հետ չեն համապատասխանում: Ամենահարուստ ֆրակցիայի, ԲՀԿ-ի ներկայացուցիչը, հարց է բարձրացնում ասելով «ի՞նչ անել աղքատների հետ»: Առաջարկում եմ հաջորդ միտինգին կիսվեք ձեր հարստությամբ ժողովրդի հետ: Ժամանակին , երբ խլվեց համաժողովրդական հարստությունը ու  տրվեց որոշ անհատների, իսկ ժողովուրդը աղքատացավ, լյումպենացավ: Եկեք տեսնենք, թե ինչպե՞ս սեփականաշնորհվեց Երեւանի կոնյակի գործարանը, կամ հումքահանքային արդյունաբերության շատ կարեւոր մասը, եկեք ուսումնասիրենք, հետո անցնենք էքպրոպրիվացիաների՞ն:

Այո մենք ունենք մարդու իրավունքների հարցում բազմապիսի խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել մեկ օրում, երբ երկիրը ծանր ժառանգություն է ստացել նախորդ երկու ռեժիմներից: Պետք է աջակցնենք ՄԻՊ-ին, բայց այնտեղ, որտեղ կա ռացիոնալ վրդովմունք, բողոք: Այո կան խնդիրներ ոստիկանությունում, դատախազությունում, տնտեսական մրցակցության հարցերում: Համաձայն եմ ձեզ հետ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը աշխատում է երկակի ստանդարտներով ու խոչընդոտում է տնտեսական մրցակցությանը: Բայց մենք չենք կարող աջակցել ՄԻՊ-ին այնպիսի հարցերում, ինչպիսին ձեր փոխըմբռնման հուշագիրն է նույնասեռական, երկսեռական գենդերային անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որտեղ ներգրավված են մի շարք կազմակերպություններ, որը ՄԻՊ-ը կնքել է 2011 թվականի հունիսի 4-ին Ծաղկաձորում: Այդ կազմակերպությունները պարզապես հետապնդում էին երկու աղջիկների, Ինգա եւ Անուշ Արշակյաններին, միայն նրա համար, որ նրանք իրենց թույլ տվեցին ասել, որ զզվում են Կոնչիտայից: Ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո՞: Դա չի նշանակում, որ իրենց կարծիք արտահայտելու իրավուքը պետք է ոտնահարեն այն կազմակերպությունները, որոնց հետ ՄԻՊ-ը կնքել է փոխըմբռնման հուշագիր»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում