՛՛ԻՄ ՈՒՇՔԸ ՉԻ ԳՆՈՒՄ, ՍԻՐԵԼԻՍ...՛՛. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Արխիվ 12-16՛՛ԻՄ ՈՒՇՔԸ ՉԻ ԳՆՈՒՄ, ՍԻՐԵԼԻՍ...՛՛. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ`
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
ԱԺ քառօրյան շարունակվում է: Ուշադրության կենտրոնում դարձյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս դարձյալ շարունակեց իր այն հարցադրումը, որը կապ չունի օրակարգի հետ, ինչպես հայտարարեց ԱԺ փոխնախագահը:
Տիկին Փոստանջյանի հարցը վերաբերում էր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, վեց տարի ազատազրկման ենթարկված Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարելուն: Իր խոսքում Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիների, նաեւ Զարուհի Փոստանջյանի նախագահն է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի փոստանջյանն էլ փորձեց տակ չմնալ եւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն է, ոչ թե ՀՀ նախագահը…
«Տիկին Փոստանջյան, սիրելիս, խոսեք կոռեկտության սահմանում: Իմ ուշքը չի գնում ձեր միկրոֆոնն անջատելիս, բայց եղեք կոռեկտության սահմանում»,- հորդորեց ԱԺ փոխնախագահը եւ անջատեց տիկին Փոստանջյանի խոսափողը:
Սոնա Դավթյան

