ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՐԵՆՔԸ…»
Արխիվ 12-16ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՐԵՆՔԸ…»
ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի քառօրյան րոպեներ առաջ մեկնարկեց: Գրանցվել է 119 պատգամավոր, քվորումն ապահովված է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց օրակարգում ընդգրկված նախագծերը: Մՙտքերի փոխանակման համար հերթագրվել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ ՀՀ-ում կան քաղաքական հայացքների համար դատապարտված մարդիկ… «Տիկին Փոստանջյան, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ես ձեր խոսափողն անջատում եմ, խնդրում են ԱԺ կանոնակարգ օրենքը հաշվի առնել: Ձեր հայտարարությունն օրակարգի հետ կապ չունի: Գոյություն ունի հայտարարությունների ժամ, որի ընթացքում դուք կարող եք հնչեցնել ձեր հայտարարությունը:Խնդրում եմ անջատեք Զարուհի Փոստանջյանի խոսափողը»,- հորդորեց ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը:
Սոնա Դավթյան

