«ՌԵԱԼԻ» ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ՌԵԱԼԻ» ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ. ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց վալենսիական «Լեւանտեի» դարպասը: Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Իսկոն ու թիմի նորեկներ Խամես Ռոդրիգեսը եւ Չիչարիտոն: Այս դուբլը օգնեց Ռոնալդուին վտահորեն գլխավորել Պրիմերայի ռմբարկուների ցուցակը, պորտուգալացին իր հաշվին գրանցել է 15 գնդակ: Այս հաղթանակից հետո սերուցքայիններն իրենց ակտիվում ունեն 18 միավոր եւ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, առաջատարը «Բարսելոնան» է 19 միավորով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

