ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Արխիվ 12-16ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրած հրամանագրով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը: Տվյալ մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Սակայն մինչ հրամանագրի ստորագրումը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբանները բարձրաձայնել էին ՄԻԵԴ-ի Հայաստանի դատավորի մրցույթի փաստաթղթերում առկա բազմաթիվ խախտումների մասին եւ կոչ արել 3 թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել: «Իրավունքի» հետ զրույցում Արա Ղազարյանը վերոնշյալ ՀԿ-ի հայտարարություններին, ասաց, որ մանրամասն դրանց չի ծանոթացել: Բայց կոնկրետ իր հանդեպ որեւէ խախտում չի եղել: «Այն, որ Արմեն Հարությունյանի փոստային ծրարը տեղամասային փոստային բաժանմունք մուտք է գործել փաստաթղթերի վերջնաժամկետ հայտարարված սեպտեմբերի 24-ի` ժամը 18:00-ից ուշ՝ 18:45 րոպեին, դա էական շեղում չէ արդարության ընդհանուր սկզբունքից »,- ասաց ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուն:
Ինչ վերաբերում է օրինախախտ 3 թեկնածուներին ուղղված ինքնաբացարկ ներկայացնելու ՀԿ-ի հորդորին, Արա Ղազարյանն ասաց, որ չի պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել: «Եթե լիներ էական խախտումներ, որոնք ազդած լինեին արդարության ընդհանուր սկզբունքի վրա, ուրիշ բան: Ես էական խախտումներ չեմ տեսնում»,-եզրափակեց Ա. Ղազարյանը:
Սոնա Դավթյան

