«ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ» ՓԱՌԱՏՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՅՑԵՔԱՐՏԸ

Արխիվ 12-16

«ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ» ՓԱՌԱՏՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՅՑԵՔԱՐՏԸ


Հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ՀՀ մշակույթի նախարարի հովանու ներքո մեկնարկեց  «Թատերական Լոռի» 22-րդ միջազգային փառատոնը`նվիրված Սոս Սարգսյանի 85-ամյակին: Փառատոնի բացման հանդիսավոր մեկնարակին ներկա էին նաեւ Լոռու մարզի մարզպետը, Ալավեդու քաղաքապետը, քաղաքական  գործիչներ եւ մտավորականներ: Ողջունելով փառատոնի հյուրերին եւ մասնակիցներին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փաստեց. «Այսօր եկել ենք հերթական 22-րդ փառատոնին, ինձ համար  հուզիչ պահ է, քանի որ փառատոնը նվիրված է Սոս Սարգսյանի հիշատակին: Այստեղ ուզում եմ մեջբերել Հրանտ Մաթեւոսյանի հետեյալ խոսքերը.«Ես իմ գրականությամբ աշխարհին Հայաստանի տեղն եմ ցույց տալիս», կարծում եմ «Թատերական Լոռի» փառատոնը շարունակելով այս ավանդույթները` դառնալով միջազգային այդ ձեւաչափով աշխարհին ցույց է տալիս թատերական Հայաստանը եւ այդ ամենը անում է շատ արժանապատիվ ու բարձր մակարդակով»:

Փառատոնում մեծ ներդրումներ ունեցած եւ փառատոնով միշտ ոգեւորվող Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հավաստիացրեց, որ «Թատերական Լոռի» փառատոնը դարձել է Ալավեդու այցեքարտը  եւ բոլորը պարտավոր են  այն պահել, պահպանել եւ փոխանցել  մեր եկող սերունդներին.«Ի ուրախություն մեզ, արդեն 22-րդ անգամ պղնձագործների մեր քաղաքում անցկացվում է փառատոնը: Ես վստահ եմ , որ փառատոնը դեռ կանցկացվի, քանի որ խորը արմատներ ունի հատկապես Ալավերդի քաղաքում, քանի որ մեծ եւ փոքր հատկապես այս օրերին խոսում են փառատոնի մասին»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:

«Թատերական Լոռի» փառատոնն անցել է կայացման եւ ինքնահաստատման շատ բարդ ճանապարհ, որը տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը`դառնալով ոչ միայն մեր քաղաքի, այլեւ մարզի մշակութային կյանքի անբաժան մասը: Հուսով եմ փառատոնի ժանրային բազմազանությունը կգոհացնի ամենաբծախնդիր հանդիսատեսին: Թատերական 10-օրյա հրավառությունը Ալավերդիում սկսված է»,-շնորհավորելով թատերասեր հանդիսատեսին ընդգշեց Ալավերդու քաղաքապետ ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ:

«Թատերական Լոռին» այս տարի կանցկացվի ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան,Վանաձոր, Սպիտակ քաղաքներում: Փառատոնին Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, կմասնակցեն 25 թատերախմբեր`3 տասնայկից ավելի բազմաժանր ներկայացումներով:

Նշենք, որ այս տարի փառատոնի ավանդական հատուկ մրցանակը շնորհվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Փառատոնը կանցկացվի  հոկտեմբերի 15-26-ը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐԱՅՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում