ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արխիվ 12-16

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Այս տարի «Թատերական Լոռի» միջազգային 22-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված է ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85-ամյակին Ալավերդի քաղաքում բացվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Մինչ փառատոնի բացման մեկնարկը,  Հասմիկ Պողոսյանը այցելեց Լոռու մարզի մի շարք մշակութային հաստատություններ, որտեղ պատվոգրերով եւ հուշամեդալներով պարգեւատրեց հայ մշակույթի պահպանաման գործում մեծ ներդրում ունեցած անձնաց:

Նախարարը նախ եղավ Սպիտակ քաղաքի մշակույթի տանը եւ քաղաքային գրադարանում: Սպիտակի մշակույթի տանն է տեղակայված քաղաքի տիկնիկային ստուդիան, որի ղեկավար Արմենուհի Մելիքյանը նախարարի կողմից պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: Իսկ գրադարանը նախարարի կողմից ստացավ վերջին տարիներին տպագրված մի շարք գրքեր: Տիկին Պողոսյանի ուշադրության կենտրոնում միշտ եղել է Սպիտակի գեղարվեստի դպրոցը, որտեղ այսօր սովորում է 60 աշակերտ: Նրանք հիմնականում սվորում են գծանկարի, գոբելենի, խեցեգործության, գունանկարի եւ կոմպոզիցիայի բաժիներում: Դպրոցի սաները մասնակցել են մի շարք հանրապետական եւ մարզային մրցույթների եւ ունեցել են հաջողություններ: Նրանց ավելի ոգեւորելու համար նախարարը դպրոցին նվիրեց 10 մոլբերտ`նկարչական պարագաներով: Մանկավարժական երկարամյա գործունեության համար գեղարվեստի  դպրոցի տնօրեն  Այծեմնիկ Սիմոնյանին Հասմիկ Պողոսյանը պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:

Նախարարի հաջորդ այցելությունը Լոռու մարզի` Վանաձոր քաղաքն էր: Այստեղ նույնպես նախարարը հանձնեց պատվոգրեր եւ մեդալներ:

Քանդակագործ Սարգիս Ղարիբյանի , ինչպես նրան անվանում են Վանձորում`Սեվոյի արվեստանոցը ստեղծվել է 2009 թվականին: Ստեղծման օրից հետո այն դարձել է մի վայր, որտեղ հավաքվում են քաղաքի մտավորականներն ու խոսում իրենց խնդիրներից, ձեռքբերումներից: Ցուցասրահում ներկայացված են ոչ միայն Ս. Ղարիբյանի այլեւ մարզի մի շարք նկարիչների աշխատանքներ: Կատարած աշխատանքի համար Սարգիս Ղարիբյանը եւ խաչքարագործ, բանահավաք Բոգդան Հովհաննիսյանը նախարարի կողմից ստացան ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր  եւ  Գրիգոր Նարեկացի հուշամեդալ:

Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոց այցելության ընթացքում նախարարը ՀՀ մշակույթի նախարարության շրջանառու հիմնադրամից դպրոցին տրամադրեց քանոն: Իսկ դպրոցի դաշնամուրային բաժնի մանկավարժ Անահիտ Շահվերդյանը եւ Սարահարթի արվեստի դպրոցի տեսական առարկաների դասատու Կարինե Պողոսյանը պարգեւատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:

Հասմիկ Պողոսյանի ՀՀ Լոռու մարզ այցելությունն եզրափակվեց Ալեվերդիում, որտեղ ՀՀ Լուռու մարզպետի, Ալավերդու քաղաքապետի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ մտավորկանների ներկայությամբ ազդարավեց «Թատերական Լոռի» փառատոնի մեկնարկը: Իսկ մինչ այդ`փառատոնի կազմակերպչական աշխատանքում ունեցած ակտիվ գործունեության համար փառատոնի համակարգող Նվարդ Ասատյանին եւ «Վալեքս» ընկերության խմբի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանին նախարարը պարգեւատրեց պատվոգրով եւ Գր. Նարեկացի հուշամեդալով:

Նախարարը այցելեց նաեւ Քոբայրավանք վանական համալիր`տեղում ծանոթանալու համալիրի վերկանգման աշխատանքների ընթացքին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում